Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ կալանքի տակ գտնվող անձանց

11:20 13 Փտր 2018
Դիտումներ 33
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ կալանքի տակ գտնվող անձանց

Փետրվար ամսին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ կալանքի տակ գտնվող անձանց: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել նրանց: Իր մանդատի համաձայնք՝ ԿԽՄԿ-ն այցելում է կալանավորներին՝ նրանց կալանքի, բուժման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի մոնիտորինգի անցկացման, ինչպես նաև բանտարկյալներին՝ իրենց հարազատների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու համար»,- նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում մեկ ԼՂՀ քաղաքացի և մեկ ՀՀ քաղաքացի է պահվում, իսկ Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի երեք քաղաքացի:

 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 23
19:15 23 Փտր 2018
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 23
09:30 23 Փտր 2018
Դիտումներ 82
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 23-ն
08:00 23 Փտր 2018
Դիտումներ 125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ