Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Արմեն Ավակ Ավակյան. Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն

10:32 13 Փտր 2018
Դիտումներ 106
 «Հրապարակ». Արմեն Ավակ Ավակյան. Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն

Հայաստանի զարգացման հիմ­նադրամը, որի «հիմնական առաքելությունն է՝ խթանել երկրի տնտեսական աճը», ինչպես ձևակերպված է 2015-ին ստեղծ­ված հիմնադրամի պաշտոնական էջում, 2017-ի մայիսից ղեկավարում է վարչապետի հասարակական հի­մունքներով խորհրդական, ծնունդով Թեհրանից Արմեն Ավակ Ավակյանը: Նրա մասին խիստ հակասական կարծիքներ կան դաշտում՝ էքստրաավագանտ շոումենից մինչև եվրոպա­կան մտածողությամբ մենեջերի: Արմեն Ավակ Ավակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017-ին հիմ­նադրամի գործունեության արդյուն­քում իրենք ունեցել են 15.7 մլն դոլա­րի ներդրում և 5.3 միլիարդ դրամի էլ արտահանման պայմանագիր են կնքել: Այս ցուցանիշները, սակայն, բարձր չեն և իրենց չեն բավարարում: Հույս ունեն այս տարի ավելի մեծ արդ­յունք գրանցել:

- Ձեզ հանդիպած 10 պոտենցիալ ներդրողից քանի՞սն է, որ հիասթա­փություն է հայտնում, և քանի՞սն է, որ ցանկանում է գալ և ներդրում անել այստեղ:

- Երկրից երկիր՝ տարբեր է: Օրի­նակ՝ Լիբանանում կարող եմ ասել, որ տասից տասն էլ պատրաստակամություն հայտնեցին գալ, և էնտեղ ընդ­հանրապես հիասթափություն չտեսա: Լոս Անջելեսում երևի տասից երեքը՝ ավելի բացասական, մեկ-երկուսը՝ ավելի նեյտրալ, հինգը՝ ավելի դրա­կան:

- Ձեր կարծիքով՝ հիասթափու­թյան հիմնական պատճառը ո՞րն է:

- Ինձ էլ է դա հետաքրքիր, ես ինքս փորձել եմ հասկանալ, թե ինչից է, որ գնում եմ Լոս Անջելես, էնտեղ որոշա­կի մասսա շատ ագրեսիվ, բացասա­կան է խոսում Հայաստանի մասին: Սփյուռքահայ լինելով՝ փորձում եմ ինձ վերագրել դա: 90-ականներին շատերը գնացին Ամերիկա: Էդ գնա­լու որոշումը հեշտ որոշում չի եղել: Հի­մա ես դրա էմոցիոնալ կոմպոնենտը ասեմ: Երբ դու որոշում ես գնալ, դու հենց էդ պահին արդեն քեզ մեղա­վոր ես զգում: Էն էմոցիան է քո մոտ առաջանում, որ դու քո պրոբլեմը սա­ռեցնում ես մի տեղ ու փախչում ես՝ էդ իմ պրոբլեմը չէ, թող ուրիշը լուծի: Բայց դու մեղավոր ես զգում, որ դու էդ պրոբլեմը թողնում ես քո ընկե­րոջ, քրոջ, եղբոր վրա: Եվ երբ դու հասնում ես Ամերիկա կամ իքս երկիր, դու էնտեղ նստած՝ մտածում ես, որ էն որոշումը, որ կայացրել ես՝ թողնել քո երկիրը, քո էմոցիոնալ մակարդակը պիտի արդարացնի դա, որովհետև, եթե չարդարացնի, դու դեպրեսիայի մեջ կընկնես: Ու դու սկսում ես մտա­ծել, որ ճիշտ ես արել, և եթե դու ճիշտ ես արել, նշանակում է՝ էստեղ վատ է: Եվ էդ էմոցիոնալ բարիերը շատ դժվար է հաղթահարել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 364
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 511
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 144
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 263
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 166
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 364
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 118
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 511
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 156
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 216
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 486
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 19
09:30 19 Մայ 2018
Դիտումներ 267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ