Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Ֆյոդոր Լուկյանով․ Հետապրիլյան փակուղին շարունակվելու է անորոշ ժամկետով

10:52 13 Փտր 2018
Դիտումներ 90
 «168 ժամ». Ֆյոդոր Լուկյանով․ Հետապրիլյան փակուղին շարունակվելու է անորոշ ժամկետով

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի կովկասագետ Ուվե Հալբախն ասաց, որ համանախագահների տարածած հաղորդագրու­թյունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Ըստ նրա՝ այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրու­թյունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: «Ես կարծում եմ, որ որոշ դրա­կան նոտա կա այս հաղորդագրությունում, քա­նի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարություն­ները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին: Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում, այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քա­նի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ու­ղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հոր­դորները, որոնք անում են համանախագահնե­րը: Այստեղ կարևոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ համանախագահները նշում են ընտրական գործընթացի մասին, ակնհայ­տորեն Ադրբեջանի հայտարարած նորությունը լիովին փոխեց համանախագահների տարածաշրջանային այցի բովանդակությունը, այն կախեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը, որը պետք է հենց այս այցի ընթացքում հստակեցվեր, ստեղծվեց մի իրավիճակ, որին Մինսկի խումբը ստիպված եղավ արձագան­քել, դա շփման գծում լարվածությունն էր, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները և ընտրությունների մասին տեղեկությունը: Մինչ ընտրական գործընթացների ավարտը համա­նախագահները որևէ հաջողություն բանակ­ցություններում չեն ակնկալում, և դա ճիշտ մո­տեցում է, որովհետև նախընտրական քարո­զարշավը դեռ չի սկսվել, բայց Ադրբեջանն ար­դեն Ժնևի պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառ ունեցավ»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի կովկասագետը։

Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի խոսքով Ղարաբաղյան շրջապտույտը շարու­նակվում է: «Այլևս դժվար է ինչ-որ բան մեկ­նաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է: Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիր­ներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է: Պետք է հասկանալ նաև դի­վանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածու­թյուններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երևանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտ­րություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրե­թե անհնար է: Համանախագահների խնդիրը բարդ է՝ կողմերի հետ պահպանել լավ հարա­բերություններ, ունենալ նրանց մոտ հեղինա­կություն, չվատթարացնել այդ հարաբերու­թյուններն այս կամ այն իրավիճակի պատճա­ռով, բանակցել հարցեր, որոնք հետո կարող են անհայտանալ պարզապես բանակցու­թյունների օրակարգից կողմերից մեկի քմա­հաճույքի պատճառով, մի քանի ամիս անց պետք է սկսվի նույն գործընթացը: Ապրիլյան պատերազմից հետո, փաստորեն, կողմերը կանգնած են նույն տեղում, մինչ այդ ևս նույն տեղում էին կանգնած, ինչ դրա նախորդ ժա­մանակահատվածում: Տարբերությունները նախաապրիլյան և հետապրիլյան իրավի­ճակն է, որը ցույց տվեց, որ պատերազմ հնա­րավոր է, որ անիմաստ թվացող հայտարարու­թյունները մի օր կարող են իրականություն լի­նել: Դրան համարժեք ելք է պետք գտնել, բայց խնդիրը կողմերինն է, ոչ թե համանախագահներինը, քանի որ որպես միջնորդ՝ նրանք անում են հնարավորն ու անհնարը»,- ասաց Լուկիանովը:

Նրա համոզմամբ հետապրիլյան փակու­ղին շարունակվելու է անորոշ ժամկետով, և դա ամենևին էլ կախված չէ ընտրություննե­րից: «Եթե կողմերն ունենան քաղաքական կամք, որոշումներ կարող են լինել ցանկա­ցած պահի»,- նկատեց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 23
19:15 23 Փտր 2018
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 23
09:30 23 Փտր 2018
Դիտումներ 82
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 23-ն
08:00 23 Փտր 2018
Դիտումներ 125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ