Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է

12:30 13 Փտր 2018
Դիտումներ 42
Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է

2017թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 1520 դեպքով (2016թ.` 18.764, 2017թ` 20.284)։ Նշվում է ոստիկանության հաշվետվության մեջ։

Աճը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Միևնույն ժամանակ, 34-ով կամ 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր (198-164) և 352-ով կամ 11,4%-ով ծանր հանցագործությունների (3.081-2.729) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազման հետ:

Առանձին ուղղություններով, հիմնականում նվազել են սպանության (66-49), սպանության փորձի (36-23), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1.149-1.113), այդ թվում` ծանր (200-194), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (118-102), այդ թվում, ավազակության (53-46), կողոպուտի (255-183), բնակարանային գողության (1250-889) և տրանսպորտային միջոց փախցնելու (49-44) դեպքերը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (65-52), աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը՝ 129-ով կամ 17,7%-ով (729-858):

 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 23
19:15 23 Փտր 2018
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 23
09:30 23 Փտր 2018
Դիտումներ 82
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 23-ն
08:00 23 Փտր 2018
Դիտումներ 125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ