Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Դավիթ Իշխանյան․ Համընկնումների մասին խոսելը վա՞ղ է

10:42 13 Փտր 2018
Դիտումներ 111
«Ժողովուրդ». Դավիթ Իշխանյան․ Համընկնումների մասին խոսելը վա՞ղ է

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ար­ցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացու­ցիչ Դավիթ Իշխանյանի հետ, ով ևս ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

- Պարոն Իշխանյան, Դուք մասնակցել եք Արմեն Սարգսյանի հետ հանդիպմա­նը: Արդյո՞ք Ձեր սպասելիքները, ակն­կալիքները կատարվել են:

- Դուք ասում եք՝ սպասելիքներ կամ արդարացում, բայց շատ սովորական, պարզ հանդիպում էր՝ նախօրոք հայտա­րարված ձևաչափով Արցախ այցելելու և հանդիպումներ ունենալու մասին: Ար­մեն Սարգսյանը հանդիպման ընթաց­քում ներկայացրեց իր պատկերացում­ները, տեսլականը որպես թեկնածու ՀՀ նախագահի և խոսեց Արցախի հիմնա­հարցի ու, ընդհանրապես, Արցախի մի­ջազգային ճանաչմանն ուղղված այս­պես իր մոտեցումներն ու պատկերա­ցումները ներկայացրեց:

- Իսկ այդ մոտեցումները որքանո՞վ էին համընկնում նաև Ձեր, արցախցիների պատկերացումներին:

֊ Կարծում եմ՝ այդ հարցերին անդրա­դառնալը որպես համընկնել դեռևս վաղ է, քանի որ շատ սովորական և շատ պարզ մոտեցումներ են:

- Հանդիպումից հետո Արմեն Սարգսյա­նը հայտարարել էր, թե Արցախյան հիմ­նահարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով:

֊ Հարցի լուծման գործընթացը բոլորն էլ տեսնում են բանակցային գործընթա­ցի միջոցով, և այն, ինչ բարձրաձայնեց պարոն Սարգսյանը, կարծում եմ՝ այ­լընտրանք չունի: Մանավանդ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հենց այդ օրերին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և հաջորդ օրն իսկ հանդի­պում ունեցան նաև Արցախի նախագա­հի հետ: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվեցին բա­նակցային գործընթացով հարցի լուծ­ման մոտեցումները:

- Ձեզ համար՝ որպես արցախցու, ի՞նչ կարևոր շեշտադրումներ էին առկա Ար­մեն Սարգսյանի ելույթում հանդիպման ժամանակ:

֊ Այն, ինչ մեր պատկերացումների մեջ էր, և կցանկանայինք լսել Արմեն Սարգսյանից, կարծում եմ՝ լսեցինք: Եվ կարծում եմ՝ եթե թեկնածուն դառնա նա­խագահ, մենք ավելի գործնական կարող ենք այն սկզբունքների շուրջ, որոնց մա­սին ինքը ներկայացրեց իր տեսակետները՝ ավելի համագործակցելով, նաև ու­նենալ հաջողություններ: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս մեր պատկե­րացումների մեջ մեկ անգամ ևս՝ Ար­ցախյան շարժման այս 30-ամյակի շե­մին, տեսնում ենք, որ Արցախը կարող է համահայկական իրականության մեջ ու­նենալ այն կարևոր առանցքը, որի շուրջ կարող է համախմբել և կենտրո­նացնել հայության ներուժը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 369
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 514
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 154
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 121
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 270
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 369
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 514
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 159
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 219
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 490
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ