Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Իրատես»․ Արման Նավասարդյան․ Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորություններն Ադրբեջանի համար նվազում են

10:18 13 Փտր 2018
Դիտումներ 116
 «Իրատես»․ Արման Նավասարդյան․ Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորություններն Ադրբեջանի համար նվազում են

«Իրատեսը» զրուցել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

֊ Ի վերջո, այդ պետությունները չկան խոշոր պետություն­ների քաղաքական խաղերի՞, թե՞ ներքին դիմադրողականու­թյուն չունենալու պատճառով: Ասել է՝ պետություններն այսօր ինչո՞ւ են վերանում:

- ԱՄՆ-ը միաբևեռ աշխարհ ստեղծելու իր տեսությունն ու­նի: Նա չի ընդունում, որ բացի իրենից որևէ այլ պետություն կարող է գերտերություն լինել: Թրամփի վերջին՝ փետրվարի 6-ի ելույթն ապացուցեց, որ իրենց ազգային դոկտրինում 2008-ից ոչինչ չի փոխվել: ԱՄՆ-ը՝ «first»: Վերջ, այլ բան չկա: Ռուսաստանը չի կարող նրա հետ ոտք մեկնել: Ինչո՞ւ Պուտինը գնաց այս ճանապարհով: Ի միջի այլոց, Պուտինը չի էլ ասում, թե իրենք ԱՄՆ-ի հետ հավասարազոր կլինեն, բայց նա փորձում է ստեղծել հակակշիռ՝ միավորելով որոշ տերություն­ներ, որոնց մեջ մտնում են ԱՊՀ-ի այն երկրները, որոնք խոր­հրդային նախկին տարածքներում մնացել են: ԱՄՆ-ը սա չի ընդունում: Այսուհանդերձ, ինչ էլ որ ասեն, չհավատաք, թե պե­տությունը, կայսրությունը փլվում են դրսի հարվածներից: Դրսի հարվածները լինում են այն ժամանակ, երբ ներսից սկսում է պետությունը փտել: Հենց օրգանիզմդ սկսի փտել, հակառա­կորդն անմիջապես գլխիդ խփում է: Այս երկրները վերացել են ներքին հիվանդությունների պատճառով, որից օգտվում են մեծ պետությունները: Գերտերությունները միշտ մոգոնում, հնարում են միջոցներ, գործողություններ հարված հասցնելու համար: Սրանով զբաղվում են հատուկ ծառայությունները, հետախուզությունը: Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ը, և Ռուսաս­տանը, և Իրանը, և Թուրքիան շահեր ունեն, իսկ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը, բանակցություն­ները համարվում եմ իրավիճակային, ինչպես ռուս-թուրքական հարաբերությունները, որ ավազի վրա են կառուցված: Այս բոլորը աշխարհաքաղաքական խաղեր են, երբ ամեն մե­կը փորձում է իրենը պոկել: Տարածաշրջանն ապրում է տեկ­տոնիկ շրջան, և դեռ կգա ժամանակ, երբ Խորհրդային Միու­թյան գերբը կդնեն ու կասեն ու՞ր ես, ո՞նց էիր պահում այս բո­լորը: Լավ, թե վատ պահում էր, սառը պատերազմն իր առավե­լություններն ուներ, մասնավորապես փոքր պետությունների համար:

֊ Սիրիայում կատարվող թեժ գործողությունները Հայաս­տանի սահմաններից այնքան էլ հեռու չեն, ի՞նչ վտանգներ կարող են լինել մեզ համար:

֊ Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ մտահո­գություններ ունեմ Հայաստանի համար: Նախ ընդամենը 200-ից քիչ ավելի կիլոմետր հեռավորության վրա է այս ամենը տե­ղի ունենում: Մենք խնդիր ունենք Հյուսիսային և Հարավային Կովկասում, Ադրբեջանը, լինելով մեզ ոչ բարեկամ երկիր, իս­լամականացման վտանգ ունի: Երբեմն ինձ ասում են, թե պարադոքսալ բան ես ասում, բայց ավելի լավ է Ալիևը հիմա այն­տեղ մնա, քան Ադրբեջանը վերածվի իսլամական պետու­թյան: Նույնն ասում եմ Թուրքիայի համար, ավելի լավ է լինի Էրդողանը, քան այդ խուժանը գա պետության գլուխ, այդ թվում, թող ներեն ինձ, քրդերը: Ես չգիտեմ, եթե քրդական անկլավներ եղան այնտեղ, Հայաստանի համար լավ կլինի՞, թե՞ ոչ: Կասկածում եմ:

- Հավարտ ասվածի, այս օրերին քննարկվող թեմայի մա­սին. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություն­ներ են: Ինչո՞ւ է Ալիևը շտապում:

֊ Ադրբեջանի ներկա քաղաքական ռեալիան խոսում է այն մասին, որ գործող նախագահն իր ձեռքում կենտրոնացրել է սուլթանական համակարգի լծակները՝ նախատեսելով ընտա­նեկան իշխանության կառավարման հաջորդականությունը հանձին իր տեղակալ կնոջ և դուբայաբնակ որդու: Իսկ միջկլանային, ներառյալ նախագահական ընտանիքում, շահերի բախման վարկածները մեծ հավատ չեն ներշնչում: «Կեսարի կինը կասկածից դուրս է»,- ասել են իմաստուն մարդիկ: Իսկ արտաքին քաղաքական գործոնները մի քանիսն են, որոնց ճնշման տակ նա փոխեց ընտրությունների ժամանակացույ­ցը: Չկա տարածքների վերադարձ, «Լավրովի պլանը» գոյու­թյուն չունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ օրակարգում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղ­թերը, այս ամենը շարունակվելու է մինչև հոկտեմբեր և դրա­նից հետո: Իսկ ինչո՞ւ սպասել մինչ այդ և հարցականի տակ դնել ընտրվելու հնարավորությունը: Երբ պարզ է, որ այս պարտիայում ադրբեջանական դիվանագիտությունը տանուլ է տվել: Կա նաև Թուրքիայի հանգամանքը: Ալիևին չի կարող չմտահոգել այն, որ Թուրքիան իրեն կարող է քարշ տալ սի­րիական գործողությունների մեջ, այնպես, ինչպես Ադրբեջանն արեց Թուրքիայի հետ ղարաբաղյան կոնֆլիկտում: Կան նաև այլ գործոններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանը գնում է արտահերթ ընտրությունների ներքաղաքական, աշխարհա­քաղաքական և տարածաշրջանային բարդ իրադրությունում: Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավո­րություններն Ադրբեջանի համար նվազում են:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 19-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 26
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Դասը վարում է. Ուինսթոն Չերչիլը
21:00 18 Օգս 2018
Դիտումներ 25
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 18-ն է
08:00 18 Օգս 2018
Դիտումներ 27
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ալեքսանդր Ազարյանը` ՀՔԾ պետի մասին
13:58 17 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ