Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Փաստ». Ռուբեն Մեհրաբյան. «Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարց լուծելու որևէ մտադրություն չունի»

10:55 13 Փտր 2018
Դիտումներ 37
 «Փաստ». Ռուբեն Մեհրաբյան. «Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարց լուծելու որևէ մտադրություն չունի»

Ի՞նչ է ապացուցում Ալիևը՝ խեղաթյուրելով պատմությունը

Մեր հյուրն է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

- Արտահերթ ընտրությունների փաստը տեղավորվո՞ւմ է արդյոք շփման գծում լար­վածության աճի հնարավորության մեջ: Մի շարք փորձագետներ, ամեն դեպքում, հարցն այդ դաշտում ևս դիտարկեցին, չբացառելով անգամ պատերազմի հավա­նականությունը:

֊ Մինչև Ադրբեջանում կայանալիք ընտրու­թյունները՝ նշանակալի թեժացում չեմ սպա­սում: Մանր ստորություններ, իհարկե, կլի­նեն: Դիպուկահարների ակտիվացում, գուցեև՝ դիվերսիոն գործողությունների փորձ լի­նի, բայց մասշտաբային թեժացում՝ չեմ կար­ծում: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, կախված կլինի նրանից, թե ինչ իրա­վիճակ է ստեղծվելու բանակցային գործըն­թացում, և ինչպիսին կլինի հնարավոր մասշ­տաբային թեժացման քաղաքական գինը:

Եթե թեժացում եղավ, լինելու է կոնկրետ պա­հի՝ այնպես, ինչպես ապրիլին: Մեծ հաշվով՝ հարցում նշված երկու գործընթացների կամ հավանական զարգացումների մեջ ուղղակի կորելացիա չեմ տեսնում:

֊ Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ «Երևանն իրենց պատմական տարածքն է, և պետք է վերադառնան իրենց պատմա­կան հողեր»: Ըստ Ալիևի՝ նշվածն իրենց քաղաքական ու ստրատեգիական նպա­տակներից է, որին պետք է կամաց-կամաց հասնեն: Ի՞նչ է «ապացուցում» նա՝ խեղա­թյուրելով պատմությունը:

֊ Կարծում եմ՝ այս ամենը հստակորեն մի բան է ցույց տալիս: Նման հայտարարություն եղավ մեկ օր հետո, երբ Ադրբեջանի կողմից արձակած գնդակից հայ զինվոր էր զոհվել: Բացի այդ՝ Ալիևը նման հայտարարություն արեց այն ժամանակ, երբ համանախագահները գտնվում էին տարածաշրջանում: Սա ոչ թե միջադեպ է կամ հռետորաբանություն, այլ քաղաքականություն է: Այսինքն՝ անկախ նրա­նից, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բա­նակցային կողմ է, և այդ բանակցություններն ընթանում են, այնուամենայնիվ, Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարց լուծելու որևէ մտադրություն չունի: Ադրբեջանը ցույց է տալիս, թե բանակցում է, բայց իր անելիքն անելու է: Սա է տրամաբանությունը: Կարծում եմ՝ այդ իմաստով Ադրբեջանի մտադրություն­ները բավականաչափ թափանցիկ են: Հետև­ապես՝ Հայաստանը պետք է շարունակի բա­նակցային գործընթացը՝ ստիպելով Ադրբեջանին ինչ-որ շրջանակների մեջ մնալ: Հայկա­կան դիվանագիտությունը պետք է Ադրբեջա­նի համար առավելագույնս թանկացնի պա­տերազմի հնարավոր սանձազերծման գինը: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մի­ջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջա­նի իրական մտադրությունները: Եվ երրորդը՝ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության քաղաքականությունը, որ առավելագույնս օգտագործի իր հնարավո­րություններն Ադրբեջանի ատամները ջարդե­լու համար, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա և նրանք կորցնեն իրականության զգացումը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ