Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ»․ Լիլիթ Գևորգյան․ Հայաստանում քաղաքական բռնությունը բացառված չէ

10:08 13 Փտր 2018
Դիտումներ 89
«Ժամանակ»․ Լիլիթ Գևորգյան․ Հայաստանում քաղաքական բռնությունը բացառված չէ

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է Լոնդո­նի Jane's Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլու­ծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

- Լիլիթ, գիտեք, որ 2.5 ամսից լրա­նում է նախագահ Սարգսյանի պաշ­տոնավարման ժամկետը: Այժմ որո­շակի օրենսդրական փուիոխություններ են տեղի ունենում, և շատերը նշում են, որ ամբողջ դաշտը հարմա­րեցվում է կոնկրետ անձանց: Ի՞նչ է սպասվում Հայաստանին, Ձեր դիտարկմամբ, արդյո՞ք պատրաստ ենք լիարժեք անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին:

- Կարծում եմ, որ բոլոր փոփոխություն­ները ծառայում են մեկ նպատակի՝ դա ներկայիս իշխող շրջանակների անժամ­կետ իշխանություն պահելն է: Եթե իսկա­պես Հայաստանում անցում լիներ խորհրդարանական կառավարման մո­դելին, մենք այլ իրադարձությունների ականատեսը կլինեինք: Օրինակ կարող եմ բերել Ղրղզստանը, որտեղ 2010 թվա­կանին նման անցում տեղի ունեցավ, բայց դա տեղի ունեցավ, որովհետև ժո­ղովրդական ապստամբության արդյուն­քում ստիպեցին, որպեսզի նախագահա­կան գերկենտրոնացված համակարգը թուլացվի: Այդ մարդիկ կարծում էին, որ մեկ մարդու ձեռքում իշխանություն պա­հելը վտանգավոր է և բերում է կոռուպ­ցիայի զարգացմանը: Հայաստանում տեղի ունեցավ հակառակ պրոցեսը՝ սա վերևից եկած նախաձեռնություն էր, նման քայլ արեց նաև Սաակաշվիլին տարիներ առաջ, բայց նրա մոտ չստացվեց: Հայաստանում, այո', ստացվեց, բայց բոլոր մասնագետները նշում են, որ Հայաստանում դեպի ժողովրդավարու­թյուն լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում: Որպես լուծում՝ անժամկետ իշ­խանության մնալու համար ներկայիս իշ­խանությունը որոշեց փոխել Սահմանադ­րությունը ու ամրագրել իր իշխանությու­նը բավականին երկար ժամանակով:

- Այսինքն՝ կարծում եք, որ ՍԵրժ Սարգսյանը ձգտում է երրորդ ժամկե­տին՝ արդեն վարչապետի՞ պաշտո­նում, որովհետև Հայաստանում հիմա կան մեկնաբանություններ, որ նա անփոխարինելի առաջնորդ է, և բո­լոր արտաքին քաղաքական ձեռքբե­րումները նրա շնորհիվ են՝ ԵՄ-ի ստո­րագրած փաստաթուղթը, մեջբեր­վում է նաև ղարաբաղյան հիմնահար­ցը ու նշվում, որ հենց նա է բանակցել և պետք է շարունակի բանակցել Ալիևի հետ:

- Որքան հասկացա, դուք ներկայաց­նում եք իշխանության տեսակետը և Սերժ Սարգսյանի համախոհների մոտե­ցումը՝ ես համաձայն չեմ, անփոխարինելի առաջնորդ չկա: Բերեմ Կենտրոնական Ասիայի օրինակը: Ուզբեկստանում Իսլամ Քարիմովը տասնամյակներ ղեկավարում էր երկիրը, նա մահացավ և նրանից հե­տո եկան բավականին դրական փոփո­խություններ, նոր ղեկավարը նաև բիզ­նես շրջանակներում բավականին դրա­կան ընկալվեց: Բոլորովին չէի ասի, որ Սերժ Սարգսյանը միակ կոմպետենտ մարդն է, որ կարող է բանակցություններ վարել: Տարբեր պարամետրերով կարելի է չափել նրա նախագահության արդյու­նավետությունը Հայաստանի համար: Ղարաբաղի առումով՝ հայկական կողմն ունեցել է տարածքային կորուստներ, երկրորդ՝ կարծում եմ՝ Հայաստանը դի­վանագիտական առումով բավականին թույլ վիճակում է: Երրորդ՝ Եվրամիության հետ ստորագրած փաստաթուղթը նույնն է, ինչ Ղազախստանն է ստորագրել, բայց մենք չենք տեսնում նման մեծ արձա­գանք, որովհետև դա այն փաստաթուղ­թը չէ, որ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանը ու Մոլդովան: Դա մի փաս­տաթուղթ է, որը համաձայնեցված է Մոսկվայի, հետ: Այսինքն՝ ձեր նշած փաս­տարկները բոլորովին հիմնավոր չեն՝ պնդելու, որ նա ամենալավ առաջնորդն է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ