Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Դավիթ Բաբայան․ Նա իր համար նոր և հետաքրքիր բաներ է պարզել

10:22 13 Փտր 2018
Դիտումներ 194
 «168 ժամ». Դավիթ Բաբայան․ Նա իր համար նոր և հետաքրքիր բաներ է պարզել

«Ցանկացած այց կարևոր է, և մենք միշտ դրա մասին խոսում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ կատարած այցի մասին:

Հիշեցնենք, որ համանախագահները նախ այցելել էին Ադրբեջան, հետո Հայաստան, այնուհետև փետրվարի 10-ին՝ Արցախ:

Դ. Բաբայանը նշեց, որ համանախագահ­ները հանդիպել են Արցախի Հանրապետու­թյան նախագահի, Պաշտպանության նա­խարարի և Արտաքին գործերի նախարարի հետ. «Այս գործընթացը շատ կարևոր է խա­ղաղ կարգավորման գործընթացի շարունա­կականությունն ապահովելու, պահպանելու տեսանկյունից: Կարևոր է, որ մտքեր փոխանակվեն առկա իրավիճակի մասին: Ինչ-որ կոնկրետ պայմանավորվածությունների տե­սանկյունից հիմնականում մեխանիզմների ներդրման վերաբերյալ թեմաներն են քննարկվում: Նաև առաջին անգամ նոր ամե­րիկացի համանախագահը մյուսների հետ այցելեց Արցախ, մինչ այդ ինքը մեկ անգամ մենակ էր եկել: Կարևոր էր այս այցը, անմի­ջական, ջերմ մթնոլորտում քննարկել ենք տարբեր հարցեր»:

Հիշեցնենք, որ համանախագահների տա­րածաշրջան կատարելիք այցից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ­տարարել էր, որ ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դի­տորդների ավելացման համաձայնությունը:

Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հարցը նո՞ւյնպես եղել է հանդիպման օրակարգում, և ի՞նչ պայմանավորվածու­թյուններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ:

Ի պատասխան Դ. Բաբայանն ասաց. «Մենք նախ ողջունել ենք, որ պետք է մշտադիտարկումն ուժեղացվի, և Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները կյանքի կոչվեն: Հիմա այդ գործընթացը կարծես թե գնում է: Բայց ասեմ, որ Ադրբեջանը, ըստ ամենայնի, կխոչընդոտի այդ գոր­ծընթացին, խոչընդոտում է ուղղակի և անուղղակի ձևով: Ուղղակին այն է, որ սկզբում չէին համաձայնում թվաքանակի ավելացմանը, հետո ասում են պետք է Բաքվում տեղակայվեն, ոչ թե սահմանների մոտ: Հիմա էլ ասում են ընտրություններ են, մի քիչ դադար տանք, և այլն, կամ խոսում են, որ այդ առաքելությամբ աշխատակազմի ավե­լացումը պետք է լինի, եթե կարգավորման ինչ-որ հեռանկար լինի: Անուղղակի էլ նրանք խոչընդոտում են իրենց հայտարա­րություններով: Նույն Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի երիտասարդ սերունդը պետք է միայն մտածի և ապրի Երևանն ազատա­գրելու գաղափարով: Սա աննորմալ մի մո­տեցում է, սա ֆաշիզմ է, նվաճողական, ահա­բեկչական քաղաքականություն է: Այսինքն հասկանալի է, որ բարդ է, դա նաև հասկա­նում են Մինսկի խմբի համանախագահները, և կարծում եմ հիմնական շեշտը շարունա­կելու են դնել կայունության և խաղաղության պահպանման վրա»:

Մեր ճշտող հարցին փաստորեն, հիմնա­կանում դիտորդների ավելացման հա՞րցն է քննարկվել համանախագահների հետ, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Դա էլ քննարկվեց, քննարկվեց նաև այս ռազմատենչ հայտարարությունները, թե ինչպիսի բացասական ազդեցություն են նրանք թող­նում հակամարտության կարգավորման վրա, այդ նույն Ալիևի հայտարարությունը: Ամեն ինչ քննարկվել է այդ այցի ժամանակ»:

Հարցին դեռևս դիտորդների թվի ավելա­ցումը ոչ իրատեսակա՞ն եք համարում, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Անհնարին բան չկա, պարզապես հասկա­նալի է, որ դա ժամանակ է պահանջելու: Ինչ­պես Ռուսաստանի պաշտոնյաները, ԵԱՀԿ համանախագաներն են ասել, ժամանակ է պահանջելու հակամարտությունը կարգա­վորելու և դրա տարբեր բաղադրամասերը կյանքի կոչելու համար, այդ թվում մեխա­նիզմների ներդրման մասով»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2273
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2204
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2167
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4316
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2063
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2349
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2364
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 485
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ