Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Վահագն Խաչատրյան․ Սա արվում է նախկին Խորհրդային Միության շրջանները վերականգնելու նպատակով

10:38 13 Փտր 2018
Դիտումներ 110
 «168 ժամ». Վահագն Խաչատրյան․ Սա արվում է նախկին Խորհրդային Միության շրջանները վերականգնելու նպատակով

«Ոչ մի դրական բան չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով Միջհամայնքային միավորումների օրենքի նախագծի մասին:

Վ. Խաչատրյանը նկատեց, որ համայնքնե­րի խոշորացման արդյունքները դեռևս չեն ամփոփել. «Խոշորացման նպատակն այդ­պես էլ չհասկացա որն էր, որովհետև այն, ինչ ներկայացվում էր, իրականում այդ նպա­տակը չէր, պարզ էր, որ դա որևէ օգուտ չէր տալու, և այդպես էլ կա»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ, եթե կան ընդհանուր խնդիրներ, որոնք համայնքների միջոցների մեկտեղում են ենթադրում, դա միշտ էլ կարելի է անել. «Վերջիվերջո, հենց մարզպետարանները կարող են այդ գոր­ծընթացն անել: Ենթադրում եմ, որ, ամենայն հավանականությամբ, սա արվում է նախ­կին Խորհրդային Միության շրջանները վե­րականգնելու նպատակով: Երևի դրա հա­մար են անում, չգիտեմ ինչու ուղիղ չեն անում դա: Այն, ինչ արդեն 3 տարի կատար­վում է համայնքների խոշորացում, հիմա էլ սա, լավ արդյունքի չի բերի, և տեղական ինքնակառավարման հասկացողությունը որ կա, այս օրենքն այդ տրամաբանությանը հակասում է»:

Վ. Խաչատրյանը գտնում է, որ այս նախա­ձեռնությունը նաև միտված է իշխանության կենտրոնացմանը, որը, ըստ նրա, հաստատ արդյունավետ չի լինի. «Փոխանակ կենտրո­նից համայնքներին լիազորություններ տան և համայնքները կայացնեն, հակառակ պրո­ցեսն է տեղի ունենում համայնքներն են վե­րացնում, և ֆունկցիաների կենտրոնացում է տեղի ունենալու: Կառավարման կենտրո­նացումը որևէ լավ արդյունք չի տալու: Եթե հիմնավորում ներկայացվեր, հաշվարկներ արվեին, այդ գործընթացի փիլիսոփայու­թյունը ներկայացվեր, բացատրվեր, որ այդ գործընթացները կբերեն համայնքների վի­ճակի բարելավմանը, մարդկանց բարեկե­ցության բարձրացմանը և այլն, կարելի կլի­ներ այդ հարցը քննարկել, բայց դա չկա, տեսնում ենք, որ գործող քաղաքական ուժը միայն նպատակ ունի իր քաղաքական մե­նաշնորհը պահպանել, այդ շրջանակներում տեղավորվում է նաև համայնքների խոշորացման պրոցեսը, ուրիշ որևէ բացատրու­թյուն չկա: Սա կապ չունի այս երկրի, հա­մայնքային միավորումների վիճակի բարե­լավման հետ: Ընդամենը քաղաքական խնդիր են լուծում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 368
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 152
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 118
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 368
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 158
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 218
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 490
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ