Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՄԱՄՈՒԼ

«168 ժամ». Սեյեդ Քազեմ Սաջադի․ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին

10:12 13 Փտր 2018
Դիտումներ 224
«168 ժամ». Սեյեդ Քազեմ Սաջադի․ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին երեկ՝ փետրվարի 12֊ին, ԵՊՀ-ում հանդիպում ունեցավ ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ դեսպանն անդրադարձավ մի շարք հարցերի:

ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ այդ թեման ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս արծարծվել է, բայց իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել. «Եթե դուք որևէ շոշափելի բան նկատել եք, մեզ տեղեկացրեք»: Խոսելով Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, դեսպանն ասաց, որ յուրա­քանչյուր երկրում էլ կան խնդիրներ, հատկա­պես՝ Իրանի նման երկրում, որը, ըստ նրա 40 տարի անարդար վերաբերմունքի է արժանա­ցել Ամերիկայի և նրա կողմնակից երկրների կողմից. «Ամերիկայի այդ վերաբերմունքը պատճառ դարձավ, որպեսզի մենք ինքնաբավ դառնանք բոլոր ոլորտներում: Ընդհանրապես, այն երկրները, որոնք ցանկանում են ջերմ և սի­րալիր հարաբերություններից բացի իրենք իրենց գերտերություններ համարել և այդ տե­սանկյունից հարաբերություններ ստեղծել մյուս պետությունների հետ, երբեք չեն կարող բարձր հաջողությունների հասնել և անկում կապրեն: Մինչև իսլամական հեղափոխու­թյունն Ամերիկան ներկա է եղել Իրանում, և մենք որևէ կառուցողական քայլեր չենք տեսել այդ պետության կողմից, որ կատարվեր Իրա­նում: Նրանց միակ հետաքրքրությունն այն է, որ Իրանի հնարավորությունները երկրից դուրս հանեն: Ինչքան էլ որ մեր պետությունները փոքր լինեն, եթե մեր Ժողովուրդները միմյանց հետ լինեն, մենք ամբողջ աշխարհում շատ մեծ կերևանք: Մենք Իրանում ունենք բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ, և պետք է նշեմ, որ Իրանից վախենում են»:

Դեսպանն ընդգծեց, որ Իրանը խաղաղու­թյան կողմնակից է և բարձր է գնահատում հա­րաբերություններն իր բոլոր հարևանների հետ. «Մենք թույլ չենք տա, որ այլ պետություններ ոտնձգություններ կատարեն և խարխլեն մեր հարևան պետությունների հետ մեր հարաբե­րությունները: Իրանի բարձրաստիճան ղեկա­վարները հայտարարել են, դուք լսել եք ժո­ղովրդի ձայնը, եկեք այդ խնդիրները հարթենք, որ այլևս խնդիրներ չլինեն մեր ժողովրդի համար»:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ դեսպա­նը հետևյալն ասաց. «Դուք չպետք է թույլ տաք, որ ձեր երկրում հաստատված խաղաղ կյանքը խարխլվի: Այն իրանցին, որն այցելում է Հայաս­տան, այս խաղաղ և հանգիստ վիճակի համար է այցելում, եթե դա չլինի, այդ հնարավորու­թյունն էլ հայկական կողմը ձեռքից բաց կթող­նի: Օրինակ տարիներ է պահանջվել այս շենքի կառուցման համար, բայց այն ավերելն ընդա­մենը մի քանի օրվա հարց է»:

Դեսպանն անդրադարձավ նաև էներգետիկ ոլորտին նշելով, որ այս պահի դրությամբ այդ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցու­թյուն է ձևավորել Հայաստանի հետ. «Վերջերս երկարաձգվեց միջկառավարական «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը, որի շրջանակում պետք է երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման հանձնվի, հու­սով եմ՝ մոտ ապագայում ականատես կլինենք այդ ծրագրի իրականացմանը: Ըստ պայմանավորվածության Իրան արտահանվող էլեկտրա­էներգիայի ծավալի դիմաց Հայաստանը գազ կստանա: Մենք ծրագրում ենք «Սուափի» շրջանակում համագործակցություն ձևավորել: Եթե Հայաստանին կհաջողվի Իրանի հարևան պետություններից գազ գնել, մենք պատրաստ ենք նաև մեր մասնակցությունն ունենալ այդ ծրագիրն իրականացնելու հարցում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 684
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եռակի ինչ ասվեց՝ այն է ճիշտ …
20:30 10 Նմբ 2018
Դիտումներ 264
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 10
19:15 10 Նմբ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ