Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել

09:10 13 Փտր 2018
Դիտումներ 142
 «Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել

Իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել: Միայն այս տարվա առաջին ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 123.5 մլն դոլարով, և հունվարի 31-ի դրությամբ այն կազմել 6 մլրդ 898.1 մլն դոլար: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 285.6 մլն դոլար, որից 4 մլրդ 963 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:

Հայաստանի պետական պարտքի աճի տեմպերն ավելի պարզ պատկերացնելու համար բավական է նշել, որ մեկ տարի առաջ՝ 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ, այն 5 մլրդ 970.7 մլն դոլար էր, այսինքն՝ ավելացել է 927.4 մլն դոլարով:

Չնայած իշխանությունները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ փորձում են համոզել, թե պարտքի չափը վտանգավոր չէ, սակայն եթե նկատի ունենանք հանգամանքը, որ գնալով ավելանում է բյուջեից պարտքի սպասարկման չափը, այնուամենայնիվ, դեֆոլտի առաջ հայտնվելու լուրջ մտավախություն կա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 972
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 293
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
«ՀԺ»․ Միաձայն
09:48 13 Նմբ 2018
Դիտումներ 16
Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 13 Նմբ 2018
Դիտումներ 165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 13 Նմբ 2018
Դիտումներ 32
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ