ԼՈՒՐԵՐ
Երևան-Մոսկվա ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
08:20 13 Փտր 2018
81

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող Airbus A321-ը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել, հաղորդում է RenTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan հրատապ ազդանշան է ուղարկել: Խոսքը վթարային իրավիճակի մասին է, որտեղ անհապաղ օգնություն չի պահանջվում:
Օդաչուները հաղորդել են վառելիքի պակասի մասին, դրա համար դիսպետչերները ինքնաթիռի վայրէջքի համար արտահերթ մուտք են ապահովել: Ըստ հեռուստաալիքի՝ ուղևորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՕՐԵՆՔ
ՕՐԱՑՈՒՅՑ
ԵՂԱՆԱԿ
ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ