Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Ջոն Լենոնի մահն ու նրա վերջին 3 լուսանկարները

22:30 12 Փտր 2018
Դիտումներ 74
Ջոն Լենոնի մահն ու նրա վերջին 3 լուսանկարները

Աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի մահը մինչ օրս մնում է առեղծվածային, քանի որ շատերին անտրամաբանական է թվում, թե ինչո՞ւ Մարկ Դեյվիդ Չեմպմենը պիտի սպաներ Լենոնին և անմիջապես հետո նստեր ասֆալտին, հաներ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպն ու սկսեր բարձրաձայն կարդալ։ Սրանք հարցեր են, որի պատասխանները մինչ օրս շարունակում են մնալ հանելուկային ու տարօրինակ, սակայն Ջոն Լենոնի սպանության պատմությունը հստակ է։

Ամեն ինչ տեղի ունեցավ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այդ օրը Ջոն Լենոնը տալիս է իր կյանքի վերջին հարցազրույցը ամերիկացի լրագրողներին, իսկ ժամը 22։30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց տան կամարի տակ, վերադառնալով Hit Factory ձայնագրման ստուդիայից, Չեպմենը Ջոն Լենոնի մեջքի ուղղությամբ կատարում է հինգ կրակոց, որոնցից չորսը հասնում են նպատակին։

Մինչ չարաբաստիկ դեպքը Մարկ Դեյվիդ Չեմպմենն ինքնագիր էր վերցրել Լենոնից «Double Fantasy» նոր ալբոմի շապիկին, որը թողարկվել էր երեք շաբաթ առաջ։

«Դակոտա»-ի բակապահի կողմից կանչված ոստիկանական մեքենայով բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում Լենոնը հասցվում է Ռուզվելտի հիվանդանոց։ Սակայն բժիշկների փորձերը փրկել Լենոնին, ապարդյուն էին։

Աշխարհահռչակ Լենոնը արյան կորստի պատճառով մահանում է, իսկ մահվան պաշտոնական ժամը համարվում է 23։ 15 րոպեն։ Նա դիակիզվում է Ֆերնկլիֆ գերեզմանի դիակիզարանում, իսկ աճյունը հանձնվում է Յոկո Օնոյին։

Չեպմենը իր հանցագործության համար ցմահ բանտարկություն է կրում Նյու Յորքի բանտում։ Արդեն ութ տարի նա ներման խնդրագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար, սակայն ամեն անգամ այդ խնդրագրերը մերժվում են։ Յոկո Օնոն 2000 թվականին նամակ է հղում Նյու Յորքի նահանգի ազատման հարցով դեպարտամենտ, որում կոչ է անում Չեմպմենին վաղաժամկետ չազատել։ 

Scan news-ը ներկայացնում է տեսանյութ, որում պատկերված են Ջոն Լենոնի վերջին 3 լուսանկարները։

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 368
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 368
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 158
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 218
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 490
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ