Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՏՆՏԵՍԱԿԱՆ

Ապրանքների որակի հարցում որոշ ոլորտներում արձանագրվել են խախտումների բարձր ցուցանիշներ

15:45 12 Փտր 2018
Դիտումներ 80
Ապրանքների որակի հարցում որոշ ոլորտներում արձանագրվել են խախտումների բարձր ցուցանիշներ

Տնտեսական զարգացման և ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները և արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի։ Այն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%-ով:

Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների և ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության գնահատման անհրաժեշտությունը շատ տնտեսվարողների համար օրակարգային հարց է դարձել։ Այսուհանդերձ, նախորդ տարի իրականացված աշխատանքները նաև փաստում են, որ հատկապես որոշ ոլորտներում լուրջ բացեր կան։

Այսպես՝ նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում և խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր և ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական և լվացող-մաքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի՝ 67% ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161-ի մոտ (81.7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ Ըստ այդմ՝ 2017-ին տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն ՀՀ դրամ։

Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի առումով են։ ԱԳԼՃԿ-ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու և խորհանարդ մետրով վաճառելու հետ է կապված։ Վերջիններիս խնդիրը կարգավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մշակել օրենսդրական փաթեթը, որն այժմ քննարկման փուլում է։

Շատ խախտումներ արձանագրված և բարձր ռիսկայնությամբ ոլորիներում ՇՎՏՄ-ն ստուգումները շարունակում է՝ համաձայն 2018 ծրագրի։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 138
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 685
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ