Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Հետազոտողները վերաստեղծել են եգիպտացի «Երիտասարդ տիկնոջ» կերպարը

23:30 12 Փտր 2018
Դիտումներ 89
Հետազոտողները վերաստեղծել են եգիպտացի «Երիտասարդ տիկնոջ» կերպարը

Հետազոտողները վերաստեղծել են 19-րդ դարավերջին Արքաների հովտում հայտնաբերված մումիայի՝ «Երիտասարդ տիկնոջ» պատկերը: Անցյալում նրան նույնականացրել էին Թութանհամոն փարավոնի մոր և Ամենհոթեփ 3-րդի ու թագուհի Թիայի դստեր հետ: Վերականգնումն արտաքուստ Նեֆերտիտիի կիսանդրուն նման է ստացվել, չնայած այսօր հայտնի է, որ մումիան թագուհուն չի պատկանել, փոխանցում է N+1-ը:

Հնագետ Վիկտոր Լորեն 1898 թվականին Արքաների հովտում դամբարան էր հայտնաբերել, որը կոչել են KV35: Սարկոֆագում գտնվող Ամենհոթեփ 2-րդ փարավոնի մումիայի հետ միասին դամբարանի ներքին հարկաբաժիններում գտնվել են թագավորական շատ այլ մումիաներ: Դրանց հետ հայտնաբերվել են «Երիտասարդ տիկնոջ» մասունքները, որը երկար ժամանակ սափրած գլխի պատճառով պատանի էր համարվում:

2003 թվականին հնագետ Ջոան Ֆլեթչերը հայտարարել էր, որ մասունքները պատկանում են Նեֆերտիտի թագուհուն: Նույն տարի կատարվել է մումիայի կերպարի վերականգնում, որը դարձել է շահարկումների առիթ: Բրիտանացի հնագետներին խիստ քննադատության է ենթարկել Եգիպտոսի Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Զավի Հավասը, իսկ ԴՆԹ անալիզը նրանց վարկածը հերքել է: «Երիտասարդ տիկինը» նույնականացվել է կողքին ննջող Ամենհոթեփ 3-րդի և թագուհի Թիայի դստեր հետ, որը Էհնաթոնի կինն ու քույրն է և Թութանհամոնի մայրը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 685
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ