Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դավիթ Խաժակյան․ Իշխանության թողտվությամբ և հաճախ անմիջական մասնակցությամբ են իրականացվում կոռուպցիոն գործարքները

11:00 13 Փտր 2018
Դիտումներ 425
Դավիթ Խաժակյան․ Իշխանության թողտվությամբ և հաճախ անմիջական մասնակցությամբ են իրականացվում կոռուպցիոն գործարքները

ScanNews-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է։

Պարո՛ն Խաժակյան, Հայաստանում բազմիցս բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել են կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի բացասական կողմերի մասին, ավելին՝ մեր երկրում գոյություն ունի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ․ ի վերջո, ինչո՞ւ կոռուպցիոն ռիսկերը և, առհասարակ, կոռուպցիան չի նվազում մեր երկրում։

- Այդ հարցի պատասխանը շատ պարզ է, և կարծում եմ՝ այն հայտնի է հասարակությանը. Հայաստանում քաղաքական իշխանությունը երբևէ նման որոշում չի ունեցել: Եղել է կոռուպցիայի դեմ հատվածային պայքար, որը, սակայն, ավելի շատ միտված է եղել կոռուպցիան կառավարելուն, քան այն վերացնելուն: Ավելի պարզ ասած՝ չկա որոշում և քաղաքական կամք՝ կոռուպցիան վերացնելու համար:

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «ձուկը գլխից է հոտում»։ Ի՞նչ եք կարծում, այս պարագայում և՞ս այդպես է։

- Եթե ձուկը կառավարչական համակարգն է, իսկ գլուխը՝ քաղաքական իշխանությունը, ապա, այո՛, քաղաքական իշխանության թողտվությամբ և հաճախ անմիջական մասնակցությամբ են իրականացվում կոռուպցիոն գործարքները:

Ըստ Ձեզ՝ Կառավարությունը, իշխանությունները իրենց վերապահված համապատասխան ջանքերը գործադրո՞ւմ են, որպեսզի կոռուպցիան արմատախիլ արվի մեր երկրից։

 

- Ինչպես արդեն նշեցի, Կառավարությունը մշտապես քայլեր է արել կոռուպցիայի կառավարմանն ուղղված, և ոչ դա արմատախիլ անելուն:

Կոռուպցիայի դեմ պայքարի համար մեծ գումարներ է ծախսում ոչ միայն մեր երկիրը․ միջազգային դոնորները ևս ՀՀ-ին տրամադրում են հակակոռուպցիոն դրամաշներհներ։ Ինչո՞ւ քաղաքացին չի տեսնում նկատելի արդյունք։

- Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհները հիմնականում տրամադրվում են հենց Կառավարությանը և դրա շրջանակում ձևավորված հակակոռուպցիոն խորհրդին: Ակնհայտ է, որ թե՛ այդ մեխանիզմը, թե՛ այն, ինչ ձևավորել է Կառավարությունը, որևէ կապ չունի իրական հակակոռուպցիոն պայքարի հետ, ուստի զարմանալի կլիներ, որ այս իրավիճակում քաղաքացին արդյունք տեսներ:

- Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչ պետք է անել մեր երկրում կոռուպցիայից ձերբազատվելու համար։

- Այսօր, վաղը և մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է աշխատել մարդկանց հետ, և ցույց տալ կապը կոռուպցիայի և իրենց կատարած ընտրության միջև:

Հասմիկ Սարգսյան

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ