Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ռուբեն Մեհրաբյան. Կան մարդիկ, որոնց գործունեությունը ստացել է հնդկական կովի կարգավիճակ և անձեռնմխելի է

19:00 13 Փտր 2018
Դիտումներ 326
Ռուբեն Մեհրաբյան. Կան մարդիկ, որոնց գործունեությունը ստացել է հնդկական կովի կարգավիճակ և անձեռնմխելի է

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է ՝ կոռուպցիան մեր երկրում դարձել է կառավարման համակարգ, ավելին՝ մեզ մոտ պետական կառավարման որոշումներն ընդունվում են կոռուպցիոն տրամաբանությամբ։ «Եվ այդ կոռուպցիայի դեմ «պայքարողները» նախ պիտի սկսեն պայքարել իրենց դեմ և մնացած հետխորհրդային հիվանդությունների դեմ»,- ScanNews-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Հարցին՝ ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը և այն կյանքի կոչելու գործընթացը կարո՞ղ է սթափեցնել կոռուպցիոներներին, քաղաքագետը պատասխանեց․ «Դա կախված է այդ գործընթացի ակտիվության աստիճանից, այդ գործընթացում հասարակության ներգրավվածության աստիճանից, ինպես նաև կախված է նրանից, թե հասարակությունն ինչ սրությամբ կպահանջի այս խնդրի լուծումը պետական օղակներից․․․ Այսպիսի բազմաթիվ գործոններ կան»։

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ կոռուպցիայից ձեռբազատվելու համար նախ հարկավոր է օրենքի գերակայություն հաստատել մեր երկրում. «Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, ովքեր օրենքից դուրս են, ավելին՝ օրենքից վեր են։ Այդ մարդկանց գործունեությունը ստացել է հնդկական կովի կարգավիճակ և անձեռնմխելի է։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կա մի քանի ընկերություն, որոնք իրենց ձեռքը մտցրել են ՀՀ քաղաքացու գրպանը, և դա հովանավորվում է պետության կողմից։ Այդ ամենը մեր երկրում գործող որևէ օրենքի չի համապատասխանում։ Մեր երկրի տնտեսությունը պետք է ազատականացվի, դատական իշխանության անկախությունը պետք է ապահովվի, ինչը չկա Հայաստանում։ Որոշակի օրենքներում պետք է որոշակի հստակություն մտցվի, այլապես դրանք ով ինչպես ուզի, մեկնաբանում է կամ էլ հավես էլ չի անում, որ մեկնաբանի և ասում է՝ լավ եմ անում։ Բացի այդ՝ պետք է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից»։

Հարցին՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը մեզ կարո՞ղ է օգնել կոռուպցիան արմատախիլ անելու գործում, քաղաքագետը պատասխանեց՝ տեսականորեն կարելի է, բայց պետք չի մտածել՝ այն, ինչ տեսության մեջ կա, կյանքում հենց այդպես էլ պիտի լինի։ «Կյանքն ավելի բարդ է, քան ցանկացած տեսություն․ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ որակով ենք այդ ամենը իրականացնում գործնականում և ինչ սրությամբ ենք հարցը դնում, պահանջում, վերահսկում և ինչպես ենք այսպես կոչված՝ սոցիալական պատվերը ձևավորում և ձևակերպում։ Բայց, համենայն դեպս, ասեմ, որ այս անտարբերության ֆոնին ոչինչ էլ չի ստացվի։ Այսօր իշխանությունը հմտորեն «բուծում է» այդ անտարբերությունը, ավելին՝ փորձում է կոնսերվացնել այդ անտարբերությունը, կառավարում է այն, որը ամենահարմար մթնոլորտն է, այսինքն՝ այն պղտոր ջուրն է, որտեղ կարելի է ձկները շարունակել որսալ»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 685
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ