Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Android-ի SMS հավելվածը համընդհանուր մեսենջեր կդառնա

22:15 10 Փտր 2018
Դիտումներ 35
Android-ի SMS հավելվածը համընդհանուր մեսենջեր կդառնա

Google ընկերությունը պատրաստում է SMS ուղարկելու համար օգտագործվող Android-ի Messages մեսենջերի խոշոր թարմացումը։

Android Police կայքի APK ֆայլի ծածկագիրն ուսումնասիրած լրագրողները հայտնում են, որ շուտով հավելվածը կունենա Rich Communication Services (RCS)։ Այն թույլ կտա սովորական հաղորդագրություններով փոխանակվել համացանցի միջոցով, հաղորդում է Vesti-ն:

Ինչպես iPhone-ի և Mac-ի iMessage-ում, Android սարքերի սեփականատերերն էլ կկարողանան մեկ մեսենջերով շփվել: Եթե հաղորդագրությունը Wi-Fi-ով չուղարկվի, այն սովորական եղանակով կուղարկվի՝ բջջային ցանցի միջոցով:

RCS-ը թույլ կտա նաև բարձր որակի նկարներով փոխանակվել:

RCS-ը ըստ էության սովորական բջջային մեսենջերների անալոգն է՝ երկու սկզբունքային տարբերություններով: Նախ՝ դրանով հաղորդագրություն ուղարկելու ժամանակ պետք չէ անհանգստանալ՝ արդյոք ստացողի մոտ նույն մեսենջերը տեղադրված է, թե ոչ: Անգամ եթե նրա բջջային օպերատորը RCS-ի հնարավորություն չի տալիս, հաղորդագրոթյունը միևնույն է տեղ կհասնի, բայց սովորական SMS-ի ձևով:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ