Պատմության այս օրը. փետրվարի 11

Հիվանդների համաշխարհային օրը
Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օրը
2014 - Ալժիրի հյուսիսում Lockheed C-130 օդանավի վթարի զոհ են դառնում 77 ուղևորներն ու անձնակազմի անդամները, կենդանի է մնում միայն մեկ մարդ։
2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
2006 - ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին որսի ժամանակ պատահաբար վիրավորեց ընկերոջը։
1990 - Նելսոն Մանդելան 27 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվում Քեյփթաունի մոտ գտնվող բանտից։
1979 - Իրանում ավարտվեց իսլամական հեղափոխությունը։ Հաստատվում է իսլամական կրոնապետություն՝ այաթոլլա Խոմեյնիի գլխավորությամբ։
1977 - Ծնվել է Linkin Park ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Մայքլ Շինոդան։
1970 - Ուղեծիր դուրս բերվեց ճապոնական առաջին արհեստական արբանյակը՝ «Օսումին»։
1969 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Անիսթոնը։ Հայտնի է «Ընկերները» սերիալից։
1962 - Ծնվել է ամերիկացի երգչուհի, կիթառահար, երգերի հեղինակ, 9 «Գրեմիի» մրցանակակիր Շերիլ Քրոուն։
1929 - Ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1926 - Ծնվել է ամերիկացի դերասան Լեսլի Նիլսեն։
1922 - Ֆրեդերիկ Սանտինգը հայտնագործեց ինսուլինը։
1847 - Ծնվել է ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնը։
Խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։
1829 - Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
1809 - Արտոնագրվեց առաջին շոգենավը:
1697 - Պետրոս I-ը թույլատրեց ծխախոտի վաճառքը։
մ.թ.ա. 660 - Ավանդաբար համարվում է Ջիմու կայսեր կողմից Ճապոնիայի հիմնադրման օրը։