Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԴԱՍԵՐ

Դասը վարում է Վուդի Ալենը

20:30 06 Դեկ 2018
Դիտումներ 358
Դասը վարում է Վուդի Ալենը

Վուդի Ալեն
Ամերիկացի կինոռեժիսոր ( ծնվ. 1935թ.)

***

Ես հավատում եմ վերևից ամեն ինչին հետևող ամենատես աչքին: Ցավոք` դա Կառավարության աչքն է...

***

Հարստությունն աղքատությունից անհամեմատ գերադասելի է: Ֆինանսական պատճառներով... իհարկե...

***

Եթե ցանկանում եք Աստված քրքջա, փորձեք նրան տեղեկացնել ձեր նպատակների մասին:

***

Խոստովանեմ, որ ես էլ եմ երբեմն-երբեմն մտածում ինքնասպանության մասին: Ճիշտ է, մտածում եմ, բայց ես այնքան ձախորդն եմ, որ իմ դեպքում հաստատ` այն կարող է ընդամենը ժամանակավոր լուծում լինել …

***

Ես հնաոճ մարդ եմ, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ մարդիկ, ինչպես աղավնիներն ու կաթոլիկները, այնուամենայնիվ, պետք է հաշտվեն իրենց ամուսնության հետ...

***

Ես ձեր` մահկանացուներիդ համար եմ աթեիստ, իսկ այ, Բարձրյալի միանգամայն առողջ դիտանկյունից` ես կառուցողական ընդդիմություն եմ...

***

Երջանիկ լինելու միակ հնարը` տառապանքը սիրելն է… 

***

Լոս Անջելեսում աղբը չեն թափում... Այն վերամշակում են և դարձնում հեռուստաշոու...

***

Կինս,ավաղ, այդպես էլ չի ցանկանում հասունանալ: Ամեն անգամ,երբ ես լոգանք եմ ընդունում,նա շարունակում է ջրասույզ անել իմ պատրաստած թղթե նավակները... 

***

 

Ես ու կինս երկար ժամանակ քննարկում էինք` բաժանվե՞լ միմյացից, թե՞ գնալ Բահամյան կղզիներ հանգստանալու: Երկար մտմտուքից հետո, ի վերջո մենք վերջապես եկանք ընդհանուր եզրահանգման և կայացրինք սողոմոնյան վճիռ. այն է` Բահամներն ընդամենը երկշաբաթյա, մինչդեռ ամուսնալուծությունը` ցկյանս հաճույք կարող է պատճառել...

***

Այս ոսկե շղթայով ու նրա վրա կախված ոսկե ժամամացույցով ես հպարտանում եմ: Մահվան մահճում հայտնված իմ պապիկն է այն ինձ վաճառել...

***
Ես դաստիարակվել եմ հրեական դասական ավանդույթներով: Դրանք խստիվ արգելում են ամուսնանալ ոչ հրեհուհու հետ, սափրվել շաբաթ երեկո, և, որ ավելի սարսափելի է` ոչ հրեուհուն չսափրել շաբաթ երեկոյան...

***

Ինձ շախմատի թիմում չընգրկեցին…քաշիս պատճառով...

***

«Մանհեթթեն» ֆիլմի առիթով.

« Եթե իմ ֆիլմին հաջողվել է գեթ մեկին դժբախտացնել, նշանակում է` իզուր չեմ աշխատել... »:

***
«Երբ զգացի, որ այդ տղան իմ թևը կոտրում է, ես նրան ասացի. «Աճիր և բազմացիր»...Թերևս կռահեցիք՝ միանգամայն ուրիշ խոսքերով... »:

***

Ուղեղը` իմ կողմից սիրված երկրորդ սիրելի օրգանն է...

***

Ես լավ սիրեկան եմ դարձել` բացառապես իմ օրգանիզմի վրա կատարված մարզումների հաշվին...

***

Երբ վերջապես ծնողներիս ուղեղին հասավ ինձ առևանգելու փաստը, նրանք առանց վայրկյան իսկ վարանելու` ինձ պատկանող սենյակը վարձով տվեցին…

***

Մեր բաժանության պատմության մեջ մեղքի իմ բաժինն էլ կար: Խոստովանում եմ. ես իսկապես փորձում էի նրան տեղավորել պատվանդանի տակ…

***

Շաբաթ երեկոյան նոր ծանոթություն հաստատելու հնարավորությունը` բիսեքսուալների պարագայում նորմալ մարդկանցից կրկնակի բարձր է…

***

Որպես կանոն, մեծանուն երգիծաբանները մշտապես աշխատել ու աշխատում են մանկական գրասեղանների առաջ:

***

Մակլերն այն մարդն է, ով ձեզ պատկանող արժեթղթերը ձեռքից ձեռք է փոխանցում այնքան ժամանակ, մինչև դրանց իսպառ չքվելը…

***

Հումորիստները մշտապես մանկական սեղանի դիմաց են նստում…

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ