Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԴԱՍԵՐ

Դասը վարում է Ստանիսլավ Եժի Լեցը

08:45 15 Մայ 2018
Դիտումներ 303
Դասը վարում է Ստանիսլավ Եժի Լեցը

Ստանիսլավ Եժի Լեց
Լեհ գրող, երգիծաբան (1909-1966թ.թ)

***

Կյանքը վնասակար է: Դրանից... նաև մահանում են... 

***

Փաստը, որ նա մահացել է, ամենևին էլ չի ապացուցում, որ նա ապրել է...

***

Ոչ թե ցուցամատով, այլ` քեզնով ցույց տուր…

***

Իշխանական աթոռը` գլխի չափով չէ, որ պատրաստում են...

***

Անդունդը չէ, որ բաժանում է: Բաժանողը՝ մակարդակների տարբերությունն է... 

***

Զբաղվեք ձեր երեխաների սեռական դաստիարակությամբ, որպեսզի հետո նրանց դրախտից չվռնդեն...

*** 

Լավ, ասենք գլխով բետոնե պատն էլ քանդեցիք, հետաքրքիր է՝ հաջորդ խցում ինչ եք անելու, հը՞... 

***

Համապատասխան վերամշակումից հետո՝ բոլոր մարդիկ էլ հավասար են դառնում…

***

Կանայք գիշերները եռաչափ են դառնում…

***

Սուրբ Ավգուստինոսի երիտասարդ տարիների աղոթքն առ Աստված.

- Տեր Աստված, տուր ինձ իմաստնություն և ժուժկալ ապրելու կամք: Բայց... ոչ հիմա, խնդրում եմ...

***

...Թու, թու, թու, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Չէ՞ք հավատում: Հապա մի պահ փորձեք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Արարիչը Ադամի կողոսկրից ոչ թե Եվային ստեղծեր, այլ` մեկ ուրիշ Ադամի... Փառքդ շատ, Տեր աստված...

***

Հոգեբուժարանից առողջ կարող են հեռանալ գժերը, բայց ոչ երբեք` նրանց բուժող բժիշկները…

***

Ասա ում հետ ես քնում, ու ես կասեմ, թե ինչ ես երազում տեսնում...

***

Դեպի աշխարհ բացվող պատուհանը շատ հեշտությամբ կարելի է նաև... թերթով փակել...

***

Գիշերը օգնություն մի կանչիր... Հարևաններին կարթնացնես...

***

Իսկական տղամարդը տեսանելի է անգամ... մերկ վիճակում:

***

Սեռերի միջև կռվի ժամանակ շարունակում են տուրք տալ «ավանդական զենքերին...» :

***

Մի փորձեք հասկանալ միմյանց, որպեսզի հետո չատեք մեկմեկու...

***

Երբ սկսում եմ լրջորեն մտածել, տեսնում եմ, թե որքան է ծիծաղելի այս աշխարհը...

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ