Վիեննայում տեղի ունեցած պայթյունից հայեր չեն տուժել

Իրադարձային 27.06.2019   14:57   465

Վիեննայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: Հաղորդագրության մեջ ասված է․

«Ս. թ․ հունիսի 26-ին Վիեննայի Wieden թաղամասի /Preßgasse/Schäffergasse/ բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը, ավստրիական մամուլի հրապարակումների համաձայն, գազի արտահոսքն էր: Ըստ նախնական տվյալների, կա 1 զոհ և շուրջ 15 վիրավոր, 1 անձ որոնվում է:

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու, արդյոք պայթյունի հետեւանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան:

Ավստրիայի ոստիկանությունից կապ հաստատեցին դեսպանության հետ՝ տեղեկացնելով, որ ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան»:



 Պիտակներ
         Պայթյուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb