Վիեննայի ժամացույցների թանգարանը

Art News 13.05.2020   22:30   1666

Վիեննայի ժամացույցների թանգարանն իրենից ներկայացնում է 1921թ. արտադրված ժամացույցների պատմությունը:

Այստեղ կարելի է տեսնել նշանավոր նյուրնբերգյան ձուն, գրպանի արևային ժամացույցներ, ինչպես նաև նկարների, քանդակների մեջ կառուցված ժամացույցներ:

Ժամացույցների տեսքը փոփոխվել է յուրաքանչյուր դարաշրջանի ոգուն համապատասխան՝ վերածնունդ, բարոկկո, ռոկոկո, մոդեռն:

Թանգարանում ցուցադրված է Սուրբ Ստեֆանի ժամերի կառուցվածքային սխեման։

Բարոկո ոճի մի ժամացույց էլ ցույց է տալիս աստղակերպի նշանները, երկրի շարժումները, գիշերվա ու ցերեկվա երկարությունը, ինչպես նաև արևային ու լուսնային խավարումները։

Թանգարանում ներկայացված են նաև մերօրյա շուկայում առաջատար ժամացույց արտադրող բրենդների ժամացույցները:

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon