Վիեննայի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել ՀԳՀԾ-ի մասնագիտական ​​բանակցությունները

Քաղաքական 10.04.2021   10:41   83

ԻԻՀ  և 4+1 խմբի անդամ պետությունների փոխարտգործնախարարների մակարդակով ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստի երրորդ փուլը տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի՝ Վիեննայում:
Վիեննայում բանակցությունների նպատակն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված  բոլոր պատժամիջոցները չեղարկելու մեխանիզմի հասնելն է և եթե պատժամիջոցները չեղարկվեն և ստուգվեն, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով  ստանձնած իր պարտավորություններին: Իրանը հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում «փուլ առ փուլ» ծրագիրը չի ընդունել և նշել է, որ միակ պայմանը պատժամիջոցների չեղարկումն  է:
ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու միակ միջոցը մյուս կողմի, հատկապես Միացյալ Նահանգների լուրջ կամքն է ՝ պատժամիջոցները չեղարկել առանց որևէ պատրվակի կամ նախապայմանի առաջադրանքով: Հակառակ դեպքում, Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումն Իրանի պահանջներին չի համապատասխանում:  
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ դա կախված է 4+1 խմբի և  մյուս կողմերի քաղաքական լուրջ կամքից, հակառակ դեպքում ՀԳՀԾ-ի բանակցությունները շարունակելու հիմք չի լինի:
ԱՄՆ նախկին նախագահի կողմից Իրանի դեմ սահմանված  բոլոր պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ քայլ է ՀԳՀԾ-ի վերակենդանացման ուղղությամբ, ապա միայն պատժամիջոցների վերացման և ստուգումից հետո Իրանը կդադարեցնի միջուկային գործունեության ոլորտում իր փոխհատուցման գործողությունները:
Պատժամիջոցների վերացման քայլը պետք է գործնականում դիտարկել և, օրինակ, Իրանը չպետք է խնդիր ունենա նավթ արտահանելու և իր փողերն ու ակտիվերը ստանալու հարցում: 
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Իրանը պետք է հնարավորություն ունենա նավթի վաճառքի պայմանագրեր կնքել և արտահանել իր նավթը, իսկ իր եկամուտը բանկային ճանապարհով փոխանցել երկրի բանկեր  կամ այլ նպատակներով այդ գումարն օգտագործել»:
Վիեննայում կայացած՝ ՀԳՀԾ-ն վերականգնելու վերաբերյալ բանակցություններում Իրանի բանակցային թիմը քննարկում է մեկ այլ կարևոր հարց՝ ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն Իրանի տեխնիկական պարտավորությունների վերաբերյալ, եթե ՀԳՀԾ  վերադառնալուց հետո Միացյալ Նահանգները չկատարի իր խոստումները:
Այս շատ կարևոր կետը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ՀԳՀԾ-ի իրականացման փորձով, որպեսզի այնպես չլինի, որ ՀԳՀԾ- իրագործման նման, միայն Իրանն է կատարել պարտավորությունները:
Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի իրագործման փորձը, որտեղ մյուս կողմի բոլոր պարտավորությունները մնում էին միայն թղթի վրա, Իրանն այժմ գտնվում է ՀԳՀԾ-ի վերակենդանացման գործընթացում ՝ փորձելով լիովին ստուգել ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, իսկ պատժամիջոցների չեղարկումը Իրանի ՀԳՀԾ վերադառնալու բանալին է:
Թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը
Իրանական մեդիա
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb