Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների համար

22.01.2021   17:00   74

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, անհրաժեշտության դեպքում: ՏԱՍՍ-իի հաղորդմամբ, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Շալլենբերգը նաև դրական է գնահատում Վաշինգտոնի կողմից «ՍՏԱՐՏ-3»-ը (Պայմանագիր ՌԴ և ԱՄՆ-ի միջև՝ ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին) 5 տարով երկարացնելը։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ Ռուսաստանին կառաջարկի երկարաձգել «START-3»-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին՝ 5 տարի ժամկետով:

«Ես Վաշինգտոնի հայտարարությունը դրական ազդանշան եմ համարում: Մենք, որպես բանակցությունների հարթակ, պատրաստ ենք։ Այստեղ՝ Վիեննայում, անցկացվել են ռազմավարական բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև», - ասել է Շալլենբերգը՝ միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb