Victoria’s Secret -ն առաջին անգամ չեղարկել է իր ամենամյա ցուցադրությունը

Art News 22.11.2019   20:36   999
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Victoria’s Secret բրենդը 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել Է ներքնազգեստի ամենամյա ցուցադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջին մի քանի տարում Victoria’s Secret Fashion Show-ն շարունակում Է կորցնել լսարանը: Այդ մասին գրում Է Fortune հրատարակությունը՝ վկայակոչելով Ստյուարտ Բուրգդորֆերին՝ մակնիշի սեփականատեր L Brands ընկերության ֆինանսական տնօրենին:

«Թեև որոշակի ժամանակաշրջանում շոուն իրադարձություն Էր փոփ-մշակույթի համար, բայց վերջին մի քանի տարում այն կորցրել Է հանդիսականներին»,-հայտնել Է Բուրգդորֆը, հավելելով, որ ցուցադրությունը ոչ մի կերպ չի ազդում առեւտրային ցուցանիշների վրա:

L Brands-ի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը կշարունակի փոխգործակցությունը բոլոր հաճախորդների հետ, բայց արդեն նոր ձեւաչափով: Բուրգդորֆը խոստացել Է, որ Սուրբծննդյան տարեշրջանում Victoria’s Secret-ը կկազմակերպի ինչ-որ մի բան, որը «մասշտաբով նման կլինի նորաձեւության ցուցադրություններին»:

Վերջին տարիներին Victoria’s Secret-ի վաճառքները շարունակում Է անկում արձանագրել: Այսպես, վերջին եռամսյակում դրանք 7 տոկոսով նվազել են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում 2 տոկոսով կրճատվելու համեմատությամբ: Բացառությամբ 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ոչ մեծ աճի. Victoria’s Secret-ի մանրածախ վաճառքները նվազել են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում՝ սկսած 2016 թվականի վերջից: Ինչպես նշում են փորձագետները, դա կարող Է կապված լինել այն բանի հետ, որ բրենդն ավելի ու ավելի քիչ Է համապատասխանում այսպես կոչված #MeToo սերնդի կանանց իդեալներին:

Առաջին անգամ 1995 թվականին անցկացված Victoria’s Secret-ի ցուցադրությունն արագորեն կուլտային իրադարձություն դարձավ ֆեշն-ինդուստրիայի աշխարհում եւ անմիջապես Էլ գրավեց միլիոնավոր հեռուստադիտողների:

Ցուցադրության շնորհիվ բրենդի այնպիսի ներկայացուցչուհիներ («հրեշտակներ»), ինչպիսիք են Թայրա Բենքսը, Ժիզել Բյունդհենը և Հայդի Քլումը, իրենց համար ապահովեցին գերմոդելների կարգավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



 Պիտակներ
         Victoria’s Secret


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon