Վետերան տիեզերագնացը մարդկանց Մարս ուղարկելը հիմարություն է անվանել

Science News 09.09.2020   23:15   2144

Տիեզերագնաց Բիլ Անդերսը, որը մասնակցել է դեպի Լուսին առաջին թռիչքին, սխալ է համարում տիեզերքն իրացնելու ամերիկացիների մոտեցումը, իսկ մարդկանց Մարս ուղարկելը, նրա կարծիքով, պարզապես հիմարություն է։

«Ապոլլոն-8» տիեզերանավի անձնակազմի անդամ 85-ամյա Անդերսը թերահավատորեն է վերաբերում դեպի Մարս արշավին, որը պատրաստում է NASA-ն, ինչպես նաև՝ այդ մոլորակն իրացնելու՝ գործարարներ Իլոն Մասկի և Ջեֆ Բեզոսի կողմից առաջարկված ծրագրին։

Տիեզերագնացը կարծում է, որ անօդաչու ծրագրերն ավելի շահավետ են, քանի որ առաջին հերթին՝ անհամեմատ էժան են։ Ըստ նրա՝ ամերիկացիներն էլ կողմ չեն, որպեսզի Մարս արշավախմբեր ուղարկելու համար այդքան մեծ ծախսեր արվեն։

«Ինչո՞ւ է դա պետք։ Ի՞նչն է մեզ ձգում Մարսի վրա»,- հարցնում է վետերան-տիեզերագնացը։



 Պիտակներ
         Մարս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb