«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը

Քաղաքական 04.10.2019   12:06   164
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ:

Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ:

Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով։ Այդ ճանապարհը բերել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր։

Մենք արձանագրում ենք.

–իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները,

-հակառակ սիրո և հանդուրժողականության խոստումների՝ հանրությանը սևերի ու սպիտակների, մերոնք-ձերոնքի բաժանումը ստեղծել է փոխադարձ ատելության մթնոլորտ,

-Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը. «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:

Մենք կարծում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Վերնատուն» ակումբը խնդիր է դրել դառնալ հասարակական–քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել վերը նշված խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձևավորմանը և հանրային կոնսոլիդացիային։

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբի նախագահ

Վազգեն Մանուկյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Վերնատուն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon