Վերջին 100 տարվա ընթացքում Բաղդադում երկրորդ ձյունն Է տեղացել

Աշխարհ 13.02.2020   13:00   731

«Ինտերֆաքս»- փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն Է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել Է միայն 2008 թվականին:

Նշվում Է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չԷ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը եւ պատկերները զետեղում սոցցանցերում:

Դրանցում երեւում Է, որ ավտոմեքնաները, արմավենիները, ճանապարհները ծածկված են ձյան ոչ հաստ շերտով: Փետրվարին Բաղդադում օրական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմում Է մոտավորապես 16 աստիճան:

Սակայն այժմ Իրաքի մայրաքաղաքում միայն պլյուս երեք աստիճան Է,։



 Պիտակներ
         Բաղդադ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon