Վերջ տվե՛ք ստահոդ լուրեր տարածելուն

Իրադարձային 19.07.2019   18:18   201
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

NEWS.am կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում, մասնավորապես, հայտնում է, թե իբր «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել։
Բացի այդ, հոդվածում նշվում է, թե ընկերությունը իբր պարտք է կուտակել մեկ տասնյակից ավելի ընկերությունների նկատմամբ։
Բացահայտ ապատեղեկատվություն։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Քեթրին գրուպ»-ը ոչ մի ընկերության նկատմամբ կուտակված պարտք չունի, բացառությամբ՝ «Ալիանս-Լոջիսթիք» ընկերությունից։ Նշված ընկերության հանդեպ պարտքը կազմում է 6.832.857 ՀՀ դրամ:
Ինչ վերաբերում է սնանկության գործընթացին, ապա այն նախաձեռնվել է բացառապես «Քեթրին գրուպ» ընկերության նկատմամբ հարկային ոչ իրավաչափ գործողությունների պատճառով։
«Միլիոնավոր դոլարների» փոխարեն 264․034․438 դրամ հարկային պարտավորությունները վիճարկվում են դատարանում։
Կրկին ընդգծում եմ՝ խոսքը ոչ իրավաչափ պարտավորությունների մասին է։
NEWS.am կայքից պահանջում եմ հերքել իր իսկ կողմից տարածած ապատեղեկատվությունը՝ հանրությանը ներկայացնելով բացառապես ճշտված և իրականությանը համապատասխանող տեղեկություն։
Հարգանքով՝ 
«Քեթրին Գրուպ»-ի հիմնադիր Ռիկարդո Անտոնիո Մերինո
 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռիկարդո Անտոնիո Մերինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon