Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ

Իրադարձային 12.12.2019   12:36   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով կառավարությունն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ որոշմամբ հնարավոր կլինի ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում: «Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ  ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է, և շատ օպերատիվ աշխատում ենք: Մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս որոշումը և վստահություն հայտնեց, որ կցորդի ներկայությունը Վերին Լարսում կդյուրացնի շատ հարցեր:

Կցորդին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ կառավարությունը:



 Պիտակներ
         Վերին Լարս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon