Վերին Գետաշենում բացվեց նախակրթարան

Իրադարձային 19.09.2020   12:34   54

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի  թիվ 1 միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարին նշանավորեց նախակրթարանի բացումով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Կթրության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:

Նախակրթարան են հաճախել նախադպրոցական տարիքի 25 երեխա: Համայնքում նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար:

Համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Վերին Գետաշենում նախադպրոցական կրթության կարիք ունեն 2015 թվականին ծնված 75 երեխա: Նրանցից 30-ն ընդունվել են համայնքի մանկապարտեզ, 25-ը՝ նորաբաց նախակրթարան:



 Պիտակներ
         նախակրթարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb