Վերաքննիչը ստացել է Քոչարյանի և մյուսների գործի նյութերը

Իրադարձային 30.05.2019   17:10   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան մուտք է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը: Դատարանի գրասենյակի պետ Աննա Աղայանը հայտնեց, որ էլեկտրոնային եղանակով գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որն էլ առաջիկայում որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին:

Գործի նյութերը Վերաքննիչ է փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելուց երկու օր հետո կասեցրեց տվյալ գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան:

Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության և գործը կասեցնելու դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի ու տուժողների ներկայացուցիչները:

Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանը հաղորդեց, որ գործի նյութերը Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել: Երեկ էլ հայտնի դարձավ, որ դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար:

Հայաստանի երկրորդ նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon