Վերաքննիչը մուտքագրել է Վահե Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ

Իրադարձային 23.05.2019   17:50   75
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը մուտքագրել է 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի բողոքը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ: Բայց քանի դեռ գործի նյութերը չկան, բողոքը չի կարող մակագրվել որևէ դատավորի, «Ազատությանը» տեղեկացրին Վերաքննիչ քրեական դատարանից՝ մանրամասնելով, որ իրենք արդեն դիմել են առաջին ատյանի դատարան նյութերն իրենց ուղարկելու պահանջով։

«Հիմա մենք կգրենք գրություն, երբ որ կպատասխանեն, որ նյութեր չկա, արդեն ըստ ընթացակարգի կորոշվի ոնց կանեն։ Էս պահին ոչինչ հայտնել չենք կարող՝ վարույթ ընդունվել է, չի ընդունվել, դա մեր իրավասության սահմաններում չի», - հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից։

Տուժողների իրավահաջորդ Վահե Գրիգորյանը դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումը համարում է ոչ մրցակցային դատավարական պրոցեսի արդյունքում կայացված որոշում

Որոշման հիման վրա կասեցվել է մի գործ, որը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս երեք մեղադրյալների և տասնյակ տուժողների։ Նրանցից որևէ մեկի դիրքորոշումը դրա վերաբերյալ չի հարցրել: Դա բավական չի, անմիջապես որոշումը կայացնելիս վերցրել որոշումը ուղարկել է ՍԴ՝ Սահմանադրական դատարան ուղարկելով նաև 80 հատոր բնօրինակ գործի նյութերը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գրիգորյանը։

Սահմանադրական դատարանից այսօր հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դիմումը ՍԴ մուտքագրվել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: Սահմանադրական դատարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

«Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - ասված է հաղորդագրությունում:

Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանվում է՝ նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտագրվելուց հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon