Վերահսկողության լոկուս

Հոգեբանական 24.04.2020   21:30   1162

Վերահսկողության լոկուսը հոգեբանական եզրույթ է, որը ցույց է տալիս անձի հակվածությունը՝ իր հաջողությունները կամ անհաջողությունները վերագրել կա՛մ միայն ներքին, կա՛մ էլ արտաքին գործոններին։ Գիտական շրջանառության մեջ է ներմուծվել սոցիալական հոգեբան Ջուլիան Ռոտերի կողմից 1954 թվ-ին։

Գործողությունների արդյունքները շրջակա գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է «վերահսկողության արտաքին լոկուս» կամ էքստերնալություն։

Գործողությունների արդյունքները ներքին գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է «վերահսկողության ներքին լոկուս» կամ ինտերնալություն։ Ներքին գործոնը ենթադրում է՝ սեփական ջանքերը, սեփական դրական և բացասական որակները, անհրաժեշտ գիտելիքների առկայությունը կամ բացակայությունը, հմտությունները և այլն։

Օրինակ, եթե ուսանողը ցածր գնահատական է ստացել, արտաքին վերահսկողության լոկուս ունենալու դեպքում նա կսկսի մեղադրել արտաքին պայմաններին․ «Մենք հյուրեր ունեինք և նրանք խանգարեցին ինձ անել տնային հանձնարարությունը», «Հանձնարարությունը վատ էր գրված գրատախտակի վրա» և այլն։  

Ներքին վերահսկողության լոկուս ունենալու դեպքում, նա կմեղադրի ներքին գործոններին․«Ես չեմ հասցրել անհրաժեշտ ձևով պատրաստել դասերս», «Ես այդպես էլ չկարողացա գտնել խնդրի լուծումը», «Այդ առարկան ինձ հետաքրքիր չէ» և այլն։

Սկզբնաղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb