Վերադասավորումներ Ադրբեջանի ռազմարդյունաբերության ոլորտում

15.01.2019   17:30   389

Razm.info-ի փխանցմամբ` Ադրբեջանի նախագահի հունվարի 14-ի հրամանով` Ռազմարդյունաբերության նախարարության հիմքի վրա, ստեղծվելու է «Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերություն: Հրամանը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:
Փաստացի Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը փակվում է և փոխարինվում մեկ այլ մարմնով: Նախարարությունը գործելու է մինչև ԲԲԸ-ի կազմավորումը:
ԲԲԸ-ի կառավարումը, կանոնադրության և կազմվածքի ընդունումը, ղեկավարի և ղեկավարի տեղակալների նշանակումը և հեռացումը վերապահված է երկրի նախագահին: 
Պաշտոնապես այս քայլը մեկանաբանվում է որպես պետական կառավարման օպտիմալացում՝  ռազմարդյունաբերության հետագա զարգացման նպատակով: 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Ադրբեջանի բանակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon