Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ՀՀ դատական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ

Իրադարձային 15.10.2019   10:38   62
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ
Ինչպես իմ նախորդ գրառմամբ տեղեկացրել էի, Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստի ընթացքում հաստատվել էր Դատական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ կարծիքը:
Հոկտեմբերի 14-ին Հանձնաժողովի պաշտոնական կայքում այն հրապարակվեց՝ այսպիսով արձանագրելով հետևյալը.

Հոկտեմբերի 14-ին Հանձնաժողովի պաշտոնական կայքում այն հրապարակվեց՝ այսպիսով արձանագրելով հետևյալը.

  • Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ առանց անհամաչափորեն միջամտելով դատավորների անկախության հարցին։
  • Դատական օրենսգրքի նախագծերի փաթեթով առաջարկվող այս փոփոխությունները երկրում անցել են հանրային քննարկումների փուլով, այնուհետ, Նախարարությունը մի շարք փոփոխություններ է կատարել դատական իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա։ Հասարակական կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ, որոնց հանդիպել են փորձագետները Երևանում, գոհունակությամբ նշել են նախագծերի փաթեթի մշակման գործընթացի թափանցիկության և ներառականության մասին։
  • Վենետիկի Հանձնաժողովը հասկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման առաջակվող ուղղակի առաջադրման մեխանիզմը, որը միտված է գործընթացի՝ ապագայում հնարավոր փակուղիների հաղթահարմանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում առաջադրման այս մեխանիզմն ընդունելի է որպես նախնական լուծում, որն արժե վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումից հետո։

  •  Դատավորների տարիքի շեմ սահմանելու առումով Հանձնաժողովը նշել է, որ չի կարող աբստրակտ ձևով քննադատել իշխանությունների այս առաջարկությունը՝ առանց հաշվի առնելու կրթական համակարգն ու ժողովրդագրական հանգամանքները։ Ինչ վերաբերում է դատավորների նշանակման պայմանների վերաբերյալ ԵԽ ստանդարտին, ապա դրանցում չի նշվում կոնկրետ տարիք, ուստի, այս հարցն իշխանությունների ընտրությունն է։
  • Հայաստանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցում ներդնում է բացառիկ մոտեցում՝ հղում կատարելով հետհեղափոխական համատեքստում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կիրառման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ այս հարցը դիտարկվում է այն հաշվով, որ մինչ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորի համար նախատեսված ցմահ պաշտոնավարման ժամկետից փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ ժամկետով պաշտոնավարման անցումը պետք է կիրառվի անմիջապես։

Վենետիկի Հանձնաժողովը նախկին կարծիքներում քննադատել է վաղ կենսաթոշակի պարտադիր սկզբունքով ներդրման մոտեցումը, այսինքն այն դեպքերում, երբ դա չի նախատեսվել դատավորների կամավորության սկզբունքով և երբ վերաբերել է մեծ թվով դատավորների։ Այնուհետ, Հանձնաժողովը մանրամասնում է վաղ կենսաթոշակի հարցում իր մոտեցումները։

Ուշագրավ է, որ Հայաստանին տրվող առաջարկություններում Հանձնաժողովը նշել է, որ եթե դա նախատեսվում է բացառապես կամավորության սկզբունքի և դատարանի արդյունավետ գործունեության հաշվառմամբ, Հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի առաջարկվող մոտեցումը քննադատելու համար։

Ամեն դեպքում, դատարանի արդյունավետ գործունեությունը չվտանգելու նպատակով Հանձնաժողովն առաջարկել է նախագծով մեղմել անգամ այն հնարավոր դեպքերը, եթե ՍԴ ինը դատավորից յոթը միաժամանակ որոշեն անցնել վաղ կենսաթոշակի։

  •  Ընդհանրացնելով՝ Հանձնաժողովը նշում է, որ Նախարարության կողմից մշակված Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի կերպով՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների, և թե՛ միջազգային գործընկերների հետ։

Կարծիքի հայերեն թարգմանությունը՝  ԱՅՍՏԵՂ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վենետիկի հանձնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon