Վենեսուելայում ձերբակալված ցուցարարների թիվն աճում է

Աշխարհ 26.01.2019   11:14   384

«Քրեական ֆորում» հասարակական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվն աճում է։ 
«Ժամը 20.50-ի տվյալներով (04.50 Երևանի ժամանակով), ձերբակալությունները շարունակվում են։ Ըստ տեղեկությունների՝ Ազգային գվարդիայի և հատուկ ծառայությունների աշխատակիցները մարդկանց տներ են ներխուժում: Ձերբակալվածների թիվն արդեն հասնում է 500-ի։ Նրանց մեջ նաև անչափահասներ կան»,- հայտնում է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի գործողությունները մեկնարկել են երկուշաբթի: Ավելի վաղ հաղորդվել էր 369 մարդու ձերբակալության մասին:



 Պիտակներ
         Վենեսուելա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon