Վենեսուելայի զինվորականներն ԱՄՆ-ից թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ են խփել

Աշխարհ 16.09.2020   15:40   37

Վենեսուելայի զինվորականները թմրանյութեր տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ են խփել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բոլիվարյան հանրապետության ներքին գործերի նախարար Նեստոր Ռեւերոլը:

Չեզոքացվել Է թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ՝ ամերիկյան գրանցված համարով, որն անօրինականորեն անցել Է երկրի օդային տարածությունը Սուլիայի շրջանում»,-ասել Է նա: Ռեւերոլը նաեւ Twitter-ում հրապարակել Է խփված օդանավի լուսանկարները:

Վենեսուելայի զինվորականները հաճախ են խփում չճանաչված ինքնաթիռներ, որոնք օգտագործում Է թմրամաֆիան:

Վերջին այդպիսի դեպքը, երբ նույնպես ամերիկյան կողային համարով ինքնաթիռ Է «չեզոքացվել», տեղի Է ունեցել այս տարվա հուլիսին: 2013 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թույլատրել Է թմրամաֆիայի ցանկացած ինքնաթիռ խփել երկրի օդային տարածությունում:

Օրինագծի նախաձեռնողը եղել Է Մադուրոյի նախորդը՝ Ուգո Չավեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         Վենեսուելա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb