Վենեսուելան օգնություն չի խնդրել Ռուսաստանից

Աշխարհ 25.01.2019   15:26   329

Վենեսուելայի օրինական իշխանություններն առայժմ որևէ օգնություն չեն խնդրել Ռուսաստանից երկրի քաղաքական ճգնաժամի առնչությամբ։ Այս մասին, Life.ru–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որի ընթացքում իր աջակցությունն էր հայտնել նրան։

Հունվարի 24–ին պաշտոնական Մոսկվան դատապարտել է օտարերկրյա ուժերին իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոյին սատարելու համար:



 Պիտակներ
         Վենեսուելա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon