Վենեսուելան կվտարի ԵՄ դեսպանին

Աշխարհ 30.06.2020   16:31   167

Վենեսուելան ԵՄ դեսպան Իզաբել Բրիլանտե Պեդրոսին հռչակել է անցանկալի անձ՝ persona non grata և արտաքսում է երկրից։

Պեդրոսը պետք է լքի երկիրը 72 ժամվա ընթացքում: Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Կարակասի այս քայլը, ըստ Մադուրոյի, պայմանավորված է եվրոպական համայնքի կողմից կիրառվող պատժամիջոցներով, որոնք անդրադարձել են Վենեսուելայի 11 պաշտոնյաների:

Վենեսուելայի Նախագահն ասել է. «Ո՞վ են նրանք պատժամիջոցներ կիրառելու մեզ համար: Ի՞նչ են մտածում իրենք իրենց մասին»:

Հիշեցնենք՝  երեկ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց նրանց նկատմամբ, որոնք համարվում են ներգրավված «երկրում գործող ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը խաթարող գործողությունների և որոշումների մեջ»:

 



 Պիտակներ
         Վենեսուելա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb