Վեներայի մթնոլորտում կյանքի հնարավոր նշաններ են հայտնաբերվել

Science News 16.09.2020   23:00   79

Գիտնականները Վեներայի մթնոլորտում հայտնաբերել են հազվագյուտ քիմիական միացություն, որը կարող է վկայել մոլորակի մակերևույթին գտնվող կենդանի միկրոօրգանիզմների առկայության մասին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հոդվածը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում։

Հայտնաբերված նյութը ֆոսֆին է՝ անգույն թունավոր գազ, որը չափազանց հազվադեպ է հանդիպում բնական պայմաններում։ Երկրի վրա այն հիմնականում ստանում են արհեստական եղանակով՝ արտադրության ժամանակ քիմիական ռեակցիայի արդյունքում։

Ֆոսֆին նաև առաջանում է կայծակի հարվածից և հրաբխային ակտիվության ժամանակ, սակայն միայն փոքր քանակությամբ, իսկ Վեներայի վրա հայտնաբերվել են այդ գազի զգալի պաշարներ։ Հենց սա էլ գիտնականներին թույլ է տվել սենսացիոն վարկած առաջ քաշել։ Բանն այն է, որ բնական եղանակով ֆոսֆինը նման քանակներով կարող է ստացվել թթվածնազուրկ միջավայրում ապրող բակտերիաների կենսագործունեության արդյունքում։

Աստղագետների պնդմամբ՝ բազմաթիվ բացատրություններից ամենահավանականն այն է, որ գազն ունի կենսաբանական ծագում։

Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ առայժմ սա վկայում է այն մասին, որ Վեներայի վրա կարող է կյանք գոյություն ունենալ, սակայն սա ապացույց չէ, որ այն իսկապես գոյություն ունի։ Չի բացառվում, որ հայտնաբերված ֆոսֆինն ունենա այլ՝ առայժմ անհայտ ծագում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb