Վեց երկրներ Եվրամիության կիբեռնետիկական ուժեր են ստեղծել
Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության
Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ: Ինչպես մարտի 5-ին հայտնել Է BNS գործակալությունը, համաձայնության հուշագիրը մարտի 4-ի երեկոյան ստորագրել են Լիտվան, Էստոնիան, Խորվաթիան, Լեհաստանը, Նիդեռլանդները եւ Ռումինիան Զագրեբում, որտեղ կայացել Է Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համաձայնագրին համապատասխան տարբեր երկրներում հերթապահություն կանի միջազգային խումբը, որը պատրաստ կլինի ցանկացած ժամանակ հակազդելու կիբեռգռրոհներին: Այդ խումբը, որը կազմված կլինի քաղաքացիական անձանցից եւ զինվորականներից, վտանգավոր կիբեռմիջադեպի դեպքում վիրտուալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ֆիզիկապես կմիանա միջադեպի վերացմանն ու հետաքննությանը:
Նմանատիպ նյութեր