«Վեց ձեռքսեղմումների» տեսություն

Հոգեբանական 14.06.2020   21:15   974

«Վեց ձեռքսեղմումների տեսություն»՝  համաձայն որի երկրագնդի վրա ցանկացած մարդ միմյանց հետ ծանոթ է միջինում ծանոթների հինգ աստիճանով և, բնականաբար, հարաբերությունների վեց աստիճանով: 

Տեսությունը առաջ է քաշել հայտնի ամերիկացի սոցիալական հոգեբան Սթենլի Միլգրեմը 1969 թ.:

 Միլգրեմը հենվեց Ամերիկայի երկու տարբեր քաղաքներում անցակցված հետազոտությունների արդյունքների վրա:

Ահա թե ինչ հետաքրքիր փորձ կատարեց նա: Մի քաղաքի բնակիչներին բաժանվեցին 300 նամակներ, որոնք պետք է փոխանցվեին որոշակի անծանոթ մարդկանց, որոնք ապրում էին ուրիշ քաղաքում: Ծրարները կարելի էր փոխանցել միայն ծանոթների և բարեկամների միջոցով:

Հասցեատերերին հասան 60 ծրարներ: Կատարելով հաշվարկներ՝ Միլգրեմը պարզեց, որ յուրաքանչյուր ծրարը փոխանցվել է միջինը հինգ մարդու միջոցով: Այստեղից էլ ծնվեց «վեց ձեռքսեղմումների տեսությունը» և ամրապնդվեց այն հումորային ասացվածքը, որ «մեզնից յուրաքանչյուրը հինգ մարդու միջոցով ծանոթ է Անգլիայի թագուհու հետ»: 

Հետագայում նմանատիպ փորձ կատարեց ամերիկյան Մայքրոսոֆթ ընկերությունը, որը վերլուծեց մեկ ամսվա ընթացքում  242 720 596 օգտատերերի շփումները: Վերլուծությունը տևեց 2 տարի: Տվյալների ծավալը կազմում էր 4.5 տերաբայթ: Այս տվյալների հիմքի վրա հաստատվեց, որ 240 միլիոնից յուրաքանչյուրը մեկ ուրիշին կարողանում է «հասնել» միջինը 6.6 «քայլի» միջոցով: 



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb