Վազգեն Մանուկյանը՝ իր հրաժարականի մասին

Հարցազրույց 04.11.2019   14:07   414
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ներկայացնում ենք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի անձնական կայքում հրապարակված հարցազրույցը։

-Պարոն Մանուկյան, Ձեր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումները դեռ շարունակվում են: Վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ համաձայն օրենքի՝ մինչև եկող տարվա ապրիլի 4-ը Դուք չեք կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա և ի՞նչ եք մտադիր անել՝ հաշվի առնելով այն, որ Դուք ճեպազրույցում հայտարարեցիք, թե խնդիրը տեխնիկական սահմանափակումների մեջ չէ:

- Նախևառաջ հարձակումների մասին. դրանք ինձ շատ չեն հուզում: Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ:

Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի:

Եվ կա նաև իմ հրաժարականի երկրորդ տարբերակը. երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա առաջիկա հինգշաբթի օրը ես հրավիրել եմ Հանրային խորհրդի նիստ, որտեղ 2 հարց է քննարկվելու՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու մեր հետագա անելիքները և հաջորդը՝ Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վազգեն Մանուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon