Վազգեն Մանուկյան. «Նաիրի Հունանյանը մեր տանը երբեք չի եղել»

Իրադարձային 30.10.2019   15:31   76
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն,անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի Հոկտեմբերի 27-ի մասով իրեն ուղղված հայտարարություններին, ասել է։

«Հոկտեմբերի 27-ը հիմա օգտագործվում է՝ որպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ, որ դրա հետևանքով սկսում են վերացնել և ոչնչացնել քաղաքական գործիչներին։ Բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության՝ Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, խոսեր Նաիրի Հունանյանի հետ և դուրս գար ու նման հայտարարություններ աներ։ Եթե իշխանությունը Հոկտեմբերի 27-ի հետ կապված հարցեր ունի, կան համապատասխան մարմիններ, թող վերանայեն գործը, բոլորս անհամբեր կսպասենք դրա ավարտին։ Եթե ինձ ասելու բան ունեն, թող ինձ կանչեն, աչքերիս մեջ նայեն ու խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակությանը»։

Նաիրի Հունանյանի հետ Վազգեն Մանուկյանն առնչվել է 1988թ․-ին, իսկ հետագայում Հունանյանը ցանկություն է հայտնել անդամակցել ԱԺՄ-ին, բայց նրան չեն ընդունել։

«Ինչ-ինչ պատճառներով մենք իրեն չենք ընդունել ԱԺՄ կուսակցություն։ Ես Նաիրի Հունանյանի հետ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել, նա մեր տանը երբեք չի եղել։ Այդ ամեն ինչը հնարված է, և դրա հետևում քաղաքական նպատակներ կան թաքնված․․․Այստեղ Արման Բաբաջանյանի հարցը չէ, սա քաղաքական պատվեր է»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նաիրի Հունանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon