«Վայրի հարավի գազանները» (ԱՄՆ, 2012)

Cinema 03.08.2020   23:00   11640

«Վայրի հարավի գազանները» դրամատիկ ֆիլմի սյուժեի հիմքում վեցամյա սևամորթ աղջկա՝ Հաշապապիի պատմությունն է, որը հոր՝ Վինկի հետ միասին ապրում է Լուիզիանա նահանգի վայրի ու խուլ գյուղերից մեկում: Նրանց ընտանիքը աղքատ է, հյուղակն էլ, որում ապրում են, ավելի շատ աղբակույտ է հիշեցնում: Նրանց հարևաններն էլ իրենց պես չքավոր մարդիկ են, որոնց քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն մոռացության է մատնել:

Վինկը զբաղվում է ձկնորսությամբ ու աղջկան սովորեցնում գոյատևել բարդ պայմաններում, որոնք նրա կյանքում դեռ շատ են լինելու: Շրջանը, որտեղ նրանք ապրում են, հաճախ է մրրիկների ու ջրհեղեղների զոհ դառնում: Եվ ահա աղետն իրեն սպասեցնել չի տալիս: Գյուղում ջրհեղեղ է լինում, Վինկն էլ ծանր հիվանդանում է ու օր օրի կորցնում ուժերը: Աղջկա միակ հույսը մնում է մորը գտնելը…

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնօրինակում՝ Beasts of the Southern Wild
  • թողարկման տարեթիվը՝ 2012
  • երկիրը՝ ԱՄՆ
  • ռեժիսոր՝ Բեն Զայթլին
  • սցենարը՝ Լյուսի Ալիբար, Բեն Զայթլին
  • երգահան՝  Դեն Ռոմեր, Բեն Զայթլին
  • գլխավոր դերերում՝ Քուավենժանե Ուոլիս, Դուայթ Հենրի, Լեվի Իսթերլի
  • ժանրը՝ դրամա, ֆանտաստիկա
  • բյուջե՝ $1.800.000
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 91 րոպե / 01:31

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմը նկարահանվել է գրող ու սցենարիստ Լյուսի Ալիբարի «Համեղ է ու հյութեղ» ստեղծագործության հիման վրա։ Սցենարը նա գրել է իր հին ընկերոջ՝ Բեն Զայթլինի հետ միասին։

  • Գրքի հեղինակը նկարահանվել է ֆիլմի էպիզոդիկ դերում։

  • Ֆիլմը 4 անվանակարգով ներկայացվել է «Օսկարի»։



 Պիտակներ
         ֆանտաստիկա, Լավ Կինո, 16+, Դուայթ Հենրի, Քուավենժանե Ուոլիս, դրամա, Բեն Զայթլին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb