Վախի տարիքային դինամիկան

Հոգեբանական 16.05.2020   21:45   760

Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր` նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության և կենդանիների վախերը, 6-8 տարեկանում ` մահվան վախը և այլն:

Դա ապացուցում է զարգացման ընդհանուր օրինաչափությունները, երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար:
Հղիության շրջան և ծննդաբերություն: Ինչպես հայտնի է, մարդու հուզական ոլորտի հիմքերը դրվում են դեռներարգանդային զարգացման շրջանում, հետևաբար անհանգստությունը, որն ունենում է կինը հղիության ժամանակ,հանդիսանում է երեխայի անհանգստության առաջին փորձը: Ըստ հոգեվերլուծության (ֆրոյդ Զ. Ռանկ օ.) ծնվելուակտը երեխայի համար հանդիսանում է այնքան տրավմատիկ իրադարձություն, որ իր ողջ հետագա կյանքում նափորձում է վերապրել այդ դեպքն ու ազատվել վախի զգացողությունից:
Կյանքի առաջին տարին - Իրական կյանքում երեխան հաճախ հանդիպում է շատ դժվարությունների ու վտանգերի, ևկյանքի փորձի բացակայության պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ ենառաջացնում: Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է:

Ծնվելով, երեխան ընկնում էանհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկականտպավորությունները, մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:
Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չենբավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն ` այնամնեը, ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմիցազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա:

Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխանժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մորբացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտունէ դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը ևընտրողական վերաբերմունք է ցուցաբերում:

Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավմատիկ  փորձն է, որիհետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:
Այսպիսով, 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են: Սկսած 14-րդ ամսից նկատվում է անհանգստության պակասում մոր բացակայության դեպքում: Սա նոր փորձի կուտակման,մտածողության ` որպես ինտելեկտուալ-խոսքային գործունեության զարգացման փուլն է: Ընդ որում պահպանվում էբարձր զգայունակությունը հարազատների հուզական վիճակի նկատմամբ: Առաջին տարվա վերջում մոր հուզականկերպարը այդքան ամբողջականություն էլ չի պարունակում, ինչպես ավելի վաղ շրջանում: Այստեղ մայրը արդենստիպված է որոշ բաներ արգելել երեխային, ինչը հակասում է երեխայի մոտ ստեղծված հուզական կերպարին և նրահույզերի ու ցանկությունների անմիջական արտահայտմանը:

Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնությանհնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում էինքնավստահություն, կամայնություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել«դժվարությունների դեմ»:

Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Եթե նա խաղում է երեխայի հետ, խրախուսելով երեխայի քայլերը, այլոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով, ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելիէ ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումների չհամապատասխանելուց ևպատժվելուց: Այս տարիքին բնորոշ են վախը օտար մարդկանցից, որոշ անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:
 Այսպիսով առաջին տարին կարևոր էտապ է ողջ հետագա հուզական զարգացման ընթացքում:

1-3 տարեկան հասակ: Այս տարիքում ինտենսիվ զարգանում են գիտակցությունն ու խոսքը, կոորդինացվում ենշարժումները, կատարելագործվում են վարքի հետազոտական ձևերը, առաջանում է հաստատակամությունդժվարություններ հաղթահարելու ժամանակ: 2 տարեկանում տեղի է ունենում սեփական ես-ի գիտակցումը, սեռերիմիջև տարբերությունների հասկացումը: Նման որակների առաջացումը հնարավոր է միայն բարեկեցիկընտանիքներում, կոնֆլիկտների ու հուզական լարվածության բացակայության պայմաններւոմ:

Հակառակ դեպքումերեխայի մոտ մեծանում է տագնապությունը, լարվածությունը, ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնիխանգարման, կենսախնդության իջեցման մեջ:

Այս շրջանում առաջանում են նոր վախեր: Մղձավանջային երազներիգլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը:

Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուցհետո, հատկապես այն երեխանների մոտ, որոնք վախենում են հորից: 4 տարեկանի մոտ երազներում կարող էհայտնվել նաև հեքիաթային ու մուլտ այլ հերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատհարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում:

Ահա թե ինչու 2 և 3 տարեկան երեխաները ծնողներինխնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելու համար: Նման խնդրանքներըչպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ վերոհիշյալները, ապրելով երեխայիենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչ –որ տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոնպայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններվ:
Այս տարիքին բնորոշ են հատկապես վախը մոր հետ բաժանվելուց, որոշ առարկաներից, հեքիաթային հերոսներից ևգիշերային վախերը:
3-5 տարեկան հասակ: Սա ես-ի հուզական ամբողջականացման շրջանն է: Զգացմունքները արդեն նշվում ենբառերով, արտահայտված է ձգտումը հասկանալուն, վստահությանը, այլ մարդկանց հետ մոտիկությանը:

Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին, հետո իրեն ուհասակակիցներին: Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ, այդ թվում նաև մեղքի զգացողությունը ևէմպաթիան: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, ֆանտազիան է զարգանում, դրա հետ մեկտեղ նաևերևակայական վախերի հավանականությունը:
Բնորոշ են միայնության, մթի ու փակ տարածության, ծնողների կամ այլ մեծահասակի բղավելու վախերը: Երեխանվախենում է միայնակ քնելուց, անընդհատ կանչում է մորը, ստիպում է, որ լույսը վառ թողնեն, իսկ դուռը` կիսաբաց:

Անհանգստությունը կարող է նաև ավելանալ մղձավանջային երազներ սպասելուց: Ծնողները պետք է խնդիր չսարքեննման տարիքային վախերից, ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխաներին, նուրբ խոսեն նրանց հետ և հատկապեսզբաղվեն երեխաների հետ ցերեկը, որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ պահանջներ: Երեխան կարողէ վախենալ փակ տարածությունից, հատկապես եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ:

Նման «դաստիրակչական միջոցառումները » բազմաթիվ շեղումների հիմք կարող են ծառայել ` կակազություն, ևնյարդային տիկեր և այլն:

5-7 տարեկան հասակ: 

Այս շրջանի կարևոր գծերից մեկը հանդիսանում է աբստրակտ մտածողության զարգացումը,ընդհանրություննների, դասակարգումների կարողությունը, ժամանակի ու տարածության կատեգորիաներիգիտակցումը:

5-7 տարեկանում առաջատար է հանդիսանում մահվան վախը: Նրա առաջացումը նշանակում էժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների անդառնալիության գիտակցում:

Այսպես, թե այնպես կարող է արտահայտվել այն դեպքում, եթե ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծինքնուրույնություն, քան ինքը ունակ է: Մահվան վախը բարոյական – էթիկական կատեգորիա է, որ նշում էզգացմունքների հասունության, խորության մասին, ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորենզգայուն և տպավորվող երեխաների մոտ, որոնք ունակ են աբստրակտ մտածելու:

Ըստ հետազոտությունների,մահվան վախը սերտ կապված է հարձակման, մթի, երազային հերոսների, հիվանդությունների և ծնողների մահվան,մղձավանջային երազների, կենդանիների, աղետների, կրակի, հրդեհի ու պատերազմների վախերի հետ: Վերջին 6վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար:

Այս տարիքին բնորոշ է նաևուշանալու վախը, որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության նախանշան է, այսինքննյարդային տագնապություն, երբ անցյալը վախեցնում է, ապագան տագնապ է ներշնչում, իսկ ներկանանհանգստացնում: Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը: Սովորաբարմեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է, որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ:

7-11 տարեկան հասակ: Այս տարիքի երեխաներին բնորոշ է եսակենտրոնության պակասումը և անձիսոցիոկենտրոնության մեծացումը: Դպրոցականի սոցիալական դիրքը նրա վրա մեծ պատասխանատվության,պարտքի, պարտականության զգացողություն է դնում, ինչը ազդում է անձի բարոյական կողմերի զարգացմանը:

Սա արտահայտվում է ծնողների մահվան վախի սրացման մեջ: Եթե մինչդպրոցական հասակում գերակշռում ենինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը, ապա այս ժամանակ առաջանում են սոցիալական վախեր,որոնցից գերակշռում է վախը չլինել այն, ում մասին այդքան խոսում են ու հարգում, գնահատում և հասկանում են:

Այլ կերպ ասած, դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանող վախն է: Այստարիքի կենտրոնական գոյացությունը խիղճն է, որը սերտ կապված է մեղքի զգացողության հետ:

Նախորդ փուլերումդիտարկված չհասցնելու, ուշանալու վախերը արտահայտում են մեղքի զգացողությամբ, երբ երեխան քննադատվումէ մեծահասակների կողմից:
Գոյություն ունի «դպրոցական ֆոբիա» հասկացությունը, ինչը ենթադրում է որոշ երեխաներին հետապնդող վախըդպրոց հաճախելուց: Շատ հաճախ խոսքը ոչ այդքան դպրոց մտնելու, վախի մասին է, որքան ծնողներիցբաժանվելու, տանից գնալու վախը, որոնց հետ երեխան սերտորեն կապված է:

Սովորաբար դպրոց հաճախելու վախչեն ունենում ինքնավստահ, սիրված, ակտիվ և հետաքրքասեր երեխաները, որոնք ձգտում են ինքնուրույն լուծելուսման դժվարությունները և հասակակիցների հետ փոխհարաբերությունները: Հաճախ այս ֆոբիան ավելի սրում ենծնողները, երբ փորձում են ստուգել երեխայի գրած ու կարդացած ցանկացած տառ, իսկ սխալի դեպքում երեխանսկսում է վախենալ մոր բացասական վերաբերմունքից, ինչը տեղափոխվում է ուսուցչի նկատմամբ վախի ևարգելակում է երեխայի կամքը ամենապատասխանատու պահերին:

Հաճախ դպրոցական ֆոբիան պայմանավորվածէ լինում հասակակիցների հետ կոնֆլիկտներով նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևորման ժամանակ: Սաավելի նկատելի է հաճախակի հիվանդացող ու թուլակազմ տղաների մոտ, հատկապես նոր դպրոց տեղափոխվելուժամանակ երբ արդեն առկա է ուժերի ներդասարանային բաշխում:
Դպրոցական վախերի կողքին այս տարիքին բնորոշ է նաև աղետների վախը` փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ: Այնպատահական չէ, քնաի որ արտացոլում է այս տարիքին բնորոշ մտածողության տիպը` հակվածությունը մտածելուիրադրարձությունների «ճակատագրական» հոսքին, խորհրդավոր երևույթներին, սնոտիապաշտություններին:

11-16 տարեկան հասակ: 

Սա պատասխանատու շրջան է աշխարհայացքի, հարաբերությունների համակարգի,հետաքրքրությունների, հակումների ու ինքնագնահատականը, որը անխուսափելիորեն կապված է ինքնահարգանքի,ինքնավստահության հետ:

Այս շրջանում պատանիները վախենում են ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկականփոփոխություններից: Փոփոխությունների վախը ունի նաև ֆիզիոլոգիական հիմնավորում, քանի որ սեռականզարգացման շրջանում տեղի են ունենում օրգանիզմի փոփոխություններ:
Բնորոշ են մահվան վախը, հիվանդանալու, աղետների վախերը: Վերջին երկուսը գերակշռում են աղջիկների մոտ:Պատանեկան հասակը աղջիկների մոտ ավելի լեցուն է վախերով, ինչը արտացոլում է նրանց հակվածությունըվախերին ընդհանրապես:

Բոլոր վախերը պայմանականորեն կարելի է բաժանել բնական ու սոցիալական վախերի: Բնական վախերը հիմնված են ինքնապահպանման բնազդի վրա, և բացի իրենց ու ծնողների մահվան վախից ներառում են նաև վախըստվերներից, կենդանիներից, շարժվող տրանսպորտներից, աղետներից, բարձրությունից, խորությունից, հրդեհից, արյունից, սրսկումներից, բժիշկներից և այլն, իսկ սոցիալական վախերը դրանք միայնության, որոշ մարդկանց,չհասցնելու, ուշանալու, զգացմունքներին չտիրապետելու, հասակակիցների կողմից պատժվելու վախերն են:

Այս շրջանում ի տարբերություն տղաների, աղջիկների մոտ վախերը շատ լավ թաքնվում են: Դրանց առկայությունըհիմնականում խոսում է իրեն պաշտպանել չկարողանալու մասին, անվստահության մասին:
Վախը նոր, հասուն մարմնի նկատմամբ բերում է նրան, որ երիտասարդը սկսում է մի կողմից ուսումնասիրել այն, իսկմյուս կողմից ` դրա նկատմամբ զգալ ամոթ, գրգռվածություն, չընդունելու զգացում:

Նման ամբիվալենտզգացմունքները պատճառ են դառնում հակասական հուզական դրսևորումների, որոնք բերում են անհանգստության,տագնապլիության առաջացմանը:
Բոլոր պատանեկան ֆոբիաների պատճառը առաջին հերթին հանդիսանում են հենց փոփոխությունները սեռականոլորտում հասունացման շրջանում:

Առանձնացվում են այնպիսի վախեր ինչպիսիք են օրագրեր կարդալու վախը, ծխելու, ալկոհոլ օգտագործելու մասին ծնողների իմանալու վախը, մաստուրբացիայով զբաղվելու վախը և այլն:
 

Աղբյուրը՝ hogebn.info



 Պիտակներ
         հոգեբանություն, վախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon