Վախ փակ տարածությունից

Հոգեբանական 05.07.2020   22:30   673

Գրեթե յուրաքանչյուր մարդ որևէ վախ ունի` ֆոբիա, որն արտահայտվում է տարբեր իրավիճակներում։ Երբեմն ֆոբիաները անհետանում են, երբեմն էլ` ավելի սրվում։
Այսօր աշխարհում մոլեգնած համավարակի ֆոնին հատկապես սրվում է փակ տարածությունից առաջացած ընկճվածությունը։

Փակ տարածության մեջ գտնվող մարդուն սկսում է թվալ, թե խեղդվում է և ուր որ է` կմահանա։ Նա արձակում է վերնաշապիկի կոճակներն ու փողկապը, փորձում է վրայից հանել վերնահագուստը, որպեսզի ավելի հեշտ շնչի։

Նման վախ կարող է առաջանալ վերելակում, փոքր սենյակում, նույնիսկ` հասարակական տրանսպորտում։ Կլաուստրաֆոբիան տարածական վախ է, կլաուստրաֆոբիա են համարվում նաև բարձրության, խորության, մթության ու բաց տարածության հանդեպ ունեցած վախերը։

Կլաուստրաֆոբիայի բուժումը դժվարանում է նրանով, որ նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը գիտակցում է, որ իր վախը հիմնավորված չէ, ոչինչ չի կարող անել։

Որպես կանոն, կլաուստրաֆոբիայի բուժմամբ զբաղվում են հոգեբանները կամ հոգեթերապևտները։ Այն դեպքերում, երբ փակ տարածության մեջ անհիմն վախի նոպաները հաճախակի են դառնում, խորհուրդ է տրվում որքան հնարավոր է՝ շուտ դիմել մասնագետի օգնությանը։



 



 Պիտակներ
         կլաուստրաֆոբիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb